Գլխավոր էջ | Արցախ | Դավիթ Բաբայան. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն

Դավիթ Բաբայան. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն

By
Դավիթ Բաբայան. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն

Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն:

Այս մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությունը «Մեծ վերադարձի» ծրագրի մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ սա համանման առաջին հայտարարությունը չէ: «Իրականում վերադարձը շատ հեշտ է իրականացնել՝ բավական է դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանարապետության քաղաքացի: Մենք խտրականություն չենք դնում տարբեր ազգությունների քաղաքացիների միջեւ: Մենք զարգացած ժողովրդավարական պետություն ենք: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ մարդկանց հետապնդում են միայն հայ ազգին պատկանելու համար»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

 

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ փախստականների հարցը քննարկելիս հարկ է հիշել Ադրբեջանից հայ փախստականների մասին: «Դրանից զատ, Ադրբեջանի վերահսկողության ներքո են մնում վաղնջական հայկական տարածքները՝ Շահումյանը, Հյուսիսային Ղարաբաղը»,- նշեց Բաբայանը: Նա նաեւ հիշեցրեց, որ Բաքվի եւ ադրբեջանական քաղաքների մեծ մասը կառուցել են հայ ճարտարապետները:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0