Գլխավոր էջ | Արցախ | Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսիացի բարերար Ֆրանսուա Ռոշբլուանին

Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսիացի բարերար Ֆրանսուա Ռոշբլուանին

By
Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսիացի բարերար Ֆրանսուա Ռոշբլուանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը` ֆրանսիական Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք նշվել է կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը և դրա համար առկա բավարար ներուժը:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ֆրանսահայ բարերար Արամ Ջաբուրյանին` հույս հայտնելով, որ բարերարը նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0