Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանը եղել է ու կմնա մի երկիր, որտեղ երբեք քաղաքացիական պատերազմ չի լինի

Հայաստանը եղել է ու կմնա մի երկիր, որտեղ երբեք քաղաքացիական պատերազմ չի լինի

By
Հայաստանը եղել է ու կմնա մի երկիր, որտեղ երբեք քաղաքացիական պատերազմ չի լինի

Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, հայտնեց, որ Հայաստանում հիբրիդային պատերազմ է հայտարարված, և որ հայտնի են այդ հայտարարողների անուններն ու ազգանունները։

Ի՞նչ է հիբրիդային պատերազմը և որքանո՞վ է այն կիրառելի այսօր «Առաջին լրատվական»-ի հարցին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը պատասխանեց. «Հիբրիդային պատերազմը տարբեր միջոցների կիրառմամբ հակամարտություն է, որի հիմնական առանցքը ինֆորմացիոն պատերազմն է։ Բազմաթիվ այլ կոմպոնենտներ կան, սակայն առանցքում ինֆորմացիոն պատերազմն է»։

Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ուղերձ էր ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին լսարանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ կան տարբեր ուժեր, որոնց նպատակն է ապակայունացնել և, այսպես ասած, հիբրիդային պատերազմ հրահրել Հայաստանում և քաոսային իրավիճակ ստեղծել։

Որքանո՞վ էր այս ուղերձը հենց արտաքին լսարանի համար «Առաջին լրատվական»-ի հարցին Լաուրա Բաղդասարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ պատահական չէր, որ այս հայտարարությունն արվեց Ռուսաստան մեկնելուց առաջ։ Նման հայտարարությունները, ես կարծում եմ, որ ավելի շատ իրողության արձանագրում են նշանակում, քան դրա դեմ պայքարի ծրագրի ներկայացում։ Ուղղակի արձանագրում է, որ այսօր կա հիբրիդային պատերազմի փորձ Հայաստանի նկատմամբ, և այն հրահանգը, որ տրվեց՝ կասեցնել ամենաթողությունը, որ մարդկանց մոտ թեկուզ փողոցներում չլինի սպառնալիքի զգացողություն»։

Բանախոսը նաև հավելեց, որ Հայաստանը եղել է ու կմնա մի երկիր, որտեղ երբեք քաղաքացիական պատերազմ չի լինի։

Հեղինակ՝ Գոհար Հայրապետյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0