Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանի և Արցախի խորհրդարաններն էլ ավելի են ակտիվացնում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները

Հայաստանի և Արցախի խորհրդարաններն էլ ավելի են ակտիվացնում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները

By
Հայաստանի և Արցախի խորհրդարաններն էլ ավելի են ակտիվացնում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները

Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներն էլ ավելի են ակտիվացնում համագործակցությունը, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Արցախյան հիմնախնդրի քննարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովի և Արցախի ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Հատուկ ընտրել էինք օրակարգային հարցը՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման թեման և խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումները, նաև այսօրվա վիճակը: Եվ երկու խորհրդարանների բոլոր պատգամավորներն էլ հնարավորություն ունեցան իրենց տեսակետները ներկայացնելու: Սա համարում եմ շատ օգտակար, քանի որ մենք մի նոր գործընթաց ենք սկսել Հայաստանի խորհրդարանի հետ, սա մեծ ճանապարհի նոր սկիզբ է»,-ասաց Աշոտ Ղուլյանը:

Նա նկատեց, որ գործնական աշխատանքների իմաստով նիստը ցույց է տվել այն ճանապարհը, որով գնալու են: Արցախի ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ քննարկումներից շատ հարցեր կառանձնացվեն հաջորդ ամիսներին գործողությունների համար, իսկ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի համար արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ունեն:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քննարկումները գնահատեց շատ հետաքրքիր: Քննարկման ընտրված թեման համարեց բացառիկ կարևոր նշանակության: «Այժմ մեր խորհրդարանականներն առավել հստակ պատկերացում ունեն այն մասին, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն զանազան միջազգային երկկողմ, բազմակողմ շփումներում: Կարծում եմ, որ քննարկումները պետք է շարունակական լինեն»,-ասաց Միրզոյանը:

 

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին պատգամավորները նաև նախանշել են հետագա քննարկումների հարցերը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0