Գլխավոր էջ | Հայաստան | Գարեգին Բ-ն ԿԽ պատվիրակների հետ քննարկել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու հարցը

Գարեգին Բ-ն ԿԽ պատվիրակների հետ քննարկել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու հարցը

By
Գարեգին Բ-ն ԿԽ պատվիրակների հետ քննարկել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու հարցը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ մայիսի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Կաթողիկոսը ողջունել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և կարիքի մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցությունը:

Այս առիթով Գարեգին Բ-ն անդրադարձ է կատարել Մայր Աթոռի կողմից նախաձեռնված նույնաբնույթ բարեգործական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված գործակցությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանն է ներկայացրել նաև 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը` տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Վերջում Հայրապետը Կարմիր խաչի ներկայացուցիչներին մաղթել է արդյունավոր առաքելություն Հայաստանում:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0