Գլխավոր էջ | Հայաստան | 21-րդ դարում կարող ենք շատ առավելություններ ունենալ, ՀՀ-ն փոքր երկիր է, բայց գլոբալ ազգ է. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Զվեզդա»-ին

21-րդ դարում կարող ենք շատ առավելություններ ունենալ, ՀՀ-ն փոքր երկիր է, բայց գլոբալ ազգ է. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Զվեզդա»-ին

By
21-րդ դարում կարող ենք շատ առավելություններ ունենալ, ՀՀ-ն փոքր երկիր է, բայց գլոբալ ազգ է. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Զվեզդա»-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքին՝ անդրադառնալով Մոսկվայի և Երևանի փոխհարաբերություններին:

Պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի և հեռանկարների մասին հարցին՝ Սարգսյանը նշել է, որ հարաբերությունները գնահատել և գնահատելու է որպես հաստատուն:

«Դրանք մշտական են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք դարավոր բարեկամներ և եղբայրներ ենք: Բարեկամներ զենքի, բարեկամներ կրոնով, բարեկամներ ճակատագրով: Ես հարաբերությունները գնահատում եմ որպես կայուն մեծություն, որը չի փոխվում ժամանակի հետ»,- ասել է նախագահը:

Խոսելով երկրի զարգացման հեռանկարների մասին՝ ղեկավարը շեշտել է, որ զարգացման հսկայական ներուժ է տեսնում երկրում:

«Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը կարողանում է վերածնվել յուրաքանչյուր մեծ դժվարությունից հետո, նույնիսկ 15 թվականի Ցեղասպանությունից հետո: Այն բանից հետո, երբ Հայաստանը ցրվեց աշխարհով մեկ, սակայն վերածնվեց ինչպես Փյունիկ կախարդական թռչուն և միշտ առաջ է նայում», - նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ մենք կարողանում ենք դժվարությունները հաղթահարել նաև բարեկամների հետ, որոնցից է Ռուսաստանը:

«Մենք, կարծում եմ, XXI դարում կարող ենք շատ առավելություններ ունենալ: Հայաստանը, գուցե, փոքր երկիր է, բայց գլոբալ ազգ է: Հայեր նույն քանակով բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, նրանց մի մասը ՌԴ քաղաքացիներ են: Շատ եմ ցանկանում հավատալ, որ նրանք լավ քաղաքացիներ են, որոնք, առաջին հերթին լավ քաղաքացի լինեով Ռուսաստանի Դաշնության համար, չպետք է մոռանան իրենց արմատներն ու մշակույթը»,- հավելել է նախագահը:

Անդրադառնալով ռուսական գործարար ոլորտի՝ Հայաստանում հնարավոր ներդրումներին՝ վերջինս կարծիք է հայտնել, որ ռուսական բիզնեսը Հայաստանում աշխատում է երկար տարիներ և հիմնարար աշխատանք է անում: Նրա խոսքով՝ ներդրումներ կան տարբեր երկրներից՝ Եվրոպայից, Հեռավոր Արևելքից, Մերձավոր Արևելքից և Ամերիկայից, սակայն ռուսական բիզնեսը միշտ գոյություն է ունեցել, և ինչ որ տեղ «հաճախ չենք նկատել այդ ներդրումները կամ չենք առանձնացրել՝ դրանք ներքին համարելով»:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, սակայն նշել է, որ այնտեղ հաճախակի է լինում և, Ռուսաստան, և Մոսկվա այցելում է որպես իր տուն:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0