Գլխավոր էջ | Հայաստան | Հանուն արդարության. Իշխանությունը «Սպայկայի» հարցում պատրաստ է գնալ մինչև վերջ. «Ժամանակ»

Հանուն արդարության. Իշխանությունը «Սպայկայի» հարցում պատրաստ է գնալ մինչև վերջ. «Ժամանակ»

By
Հանուն արդարության. Իշխանությունը «Սպայկայի» հարցում պատրաստ է գնալ մինչև վերջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

« Արդեն 10 օր է՝ կալանավորված է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ով մեղադրվում է չարամտորեն հարկերից խուսափելու համար:

Ըստ ՊԵԿ-ի՝ Ղազարյանի ղեկավարած հիմնարկը պետությունից թաքցրել է 7 մլրդ դրամ հարկ, իսկ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության պարտավորությունները կարող են անցնել 40 մլրդ-ը:

Կալանավորելով Ղազարյանին՝ պետությունը դժվար թե ստանա իր հասանելիք գումարը, որովհետև եթե «Սպայկա» ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը, իսկ ամեն ինչ գնում է դրան, և հայտարարի իր սնանկության մասին, ապա նրա ունեցած ամբողջ գույքը, որը գրավադրված է բանկերում, կհանվի աճուրդի, և դրանով հազիվ մարվեն նրա վարկային պարտավորությունները:

Արդյունքում պետությունը կստանա ոչինչ, կփակվի մի խոշոր արտահանող ընկերություն, և գործազուրկ կդառնա մի քանի հարյուր մարդ: Իշխանությունում սա կարծես հասկանում են, բայց հանուն արդարության վերականգնման պատրաստ են գնալ մինչև վերջ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0