Գլխավոր էջ | Հայաստան | Մայիսին սկսող Փաշինյանի դեմ մեծ բունտի առաջին քայլերը բացահայտվել են.«Շաբաթ»

Մայիսին սկսող Փաշինյանի դեմ մեծ բունտի առաջին քայլերը բացահայտվել են.«Շաբաթ»

By
Մայիսին սկսող Փաշինյանի դեմ մեծ բունտի առաջին քայլերը բացահայտվել են.«Շաբաթ»

Դեռևս շատ վաղուց հայտնի էր դարձել, որ քոչարյանա-սարգսյանական ճամբարի ակտիվացումն ու հարձակումները թեժանալու են՝ այս տարվա մայիս-հունիս ամիսներին: Այդ ակտիվացման շրջանակներում էր  #SutNikol գրաֆիտիներով քաղաքը աղտոտելու ակցիան: Այս նույն տրամաբանության մեջ է նաև խորհրդարանում իրենց պատգամավորների աշխուժացումը: Շաբաթ օրաթերթին տեղեկություններ  են հասել, որ այդ նույն սցենարի մեջ է նախատեսված մի յուրահատուկ ակցիա: Օգտվելով քաղաքի մաքրության սեզոնային խնդիրներից և Սանիտեկի ներկայիս դժվարություններից ՝  վարկաբեկել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը այս անգամ հարվածելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին :

Երեկ այս տեղեկատվությունը որոշակիորեն հաստատող մի տեսանյութ հրապարակվեց ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից : Այդ տեսանյութում հստակ երևում էր, որ մի տարեց մարդ ձեռափայտով աղբամանից դուրս է թափում աղբը, և այնպիսի կադր է ստանում, որ աղբը այդտեղ երկար ժամանակ չի մաքրվել: Այս ամենը այդքան վառ ապացույց չէր լինելու մեր նախօրոք ստացած տեղեկությանը, եթե քաղաքը աղտոտող այդ պապիկի կողքին «լրիվ պատահական» չհայտնվեր Նարեկ Մալյանը, և որին այդ այլանդակ գործողության պահին չֆիքսեր տեսախցիկը:

 

Իսկ այն, որ Նարեկ Մալյանը հակահեղափոխության ամենակարկառուն գործիչներից է հայտնի է շատերին: Այսպիսով հաստատվում է այն տեղեկությունը, որ նախօրոք մշակված սցենարով ամեն կերպ փորձ է արվում գտնել կամ ստեղծել կեղտոտված քաղաքի կադրեր: Այս և նմանատիպ այլ կադրերը հետո լայնորեն շրջանառվում են, որպեսզի ցույց տան, որ աղբը  «քաղաքը ծածկել է», իսկ քաղաքային իշախանությունները լավ չեն աշխատում: Այս ամենի վերջնական նպատակը իհարկե ցնցել Փաշինյանի իշխանության ոտքի տակի հողը և նման ակցիաների ու շարժերի ակումուլիացիայով հասնել իշխանափոխության: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը, որտեղ երևում է,թե ինչպես է քաղաքացին  աղբը աղբամանից դուրս նետում.  

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0