Գլխավոր էջ | Հայաստան | Հայ խաղաղապահները ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն․ ՊՆ

Հայ խաղաղապահները ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն․ ՊՆ

By
Հայ խաղաղապահները ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն․ ՊՆ

Խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները վերադարձել են Հայաստան։ Հերթափոխում ընդգրկված անձնակազմը խաղաղապահ առաքելության ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն և զինվորական կարգապահություն, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար և նշել, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող յուրաքանչյուր զինծառայող պետք է ունենա բարձր պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն, քանզի զորախմբի յուրաքանչյուր զինծառայող ներկայացնում է ՀՀ զինված ուժերն արտերկրի մեր գործընկերներին, նպաստում մեր պետության և զինված ուժերի մասին դրական կարծիքի ձևավորմանը:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0