Գլխավոր էջ | Հայաստան | Բարեկենդան Առաջավորաց Պահքը

Բարեկենդան Առաջավորաց Պահքը

By
Բարեկենդան Առաջավորաց Պահքը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին փետրվարի 10-ին նշելու է Բարեկենդան Առաջավորաց Պահքը։ Qahana.am-ը գրում է, որ առաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների, առաջավորաց պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչն՝ ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. առաջին` իբրև կարապետ Մեծ պահքի, և երկրորդ` իբրև հայոց առաջին պահք: Առաջավորաց պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Սակայն պահքը ոչ մի կապ չունի Ս. Սարգսի տոնի հետ։

Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի՝ Նինվեյում քարոզչության ու այդ քաղաքի բնակչության ապաշխարության հիշատակը։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0