Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ չունի. ՀՔԾ
By

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Մարտի 1-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց Մարինա Օհանջանյանը:
Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս հարցաքննվել է նույն գործի շրջանակում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է: