Գլխավոր էջ | Հայաստան | Հակոբյանն ու Ֆարմանյանը ՀՀԿ անդամակցությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել

Հակոբյանն ու Ֆարմանյանը ՀՀԿ անդամակցությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել

By
Հակոբյանն ու Ֆարմանյանը ՀՀԿ անդամակցությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել

«Քառյակ մեդիայի» մյուս երկու համահիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը, լինելով ՀՀ 6-րդ գումարման ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, այդ կուսակցության անդամ չեն եղել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվար - Sputnik. «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ 6-րդ գումարման  պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի երեկ՝ հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դադարեցնելու մասին:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Միհրան Հակոբյանը հաստատեց այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ նույն օրը Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Դրանք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

Տեղեկացնենք, որ «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի մյուս երկու համահիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը, լինելով ՀՀ 6-րդ գումարման ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, այդ կուսակցության անդամ չեն եղել։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0