Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանը բարելավել է դիրքերը «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցում

Հայաստանը բարելավել է դիրքերը «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցում

By
Հայաստանը բարելավել է դիրքերը «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցում

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի (Economist Intelligence Unit – EIU) «Ժողովրդավարության համաթիվ 2018» զեկույցում, որտեղ ներառված 167 երկրի շարքում է նաև Հայաստանը, ներկայացված է ժողովրդավարության վիճակը աշխարհի տարբեր երկրներում:

Հայաստանը 8 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և կրկին դասակարգվել «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում: Այս կատեգորիայում Հայաստանը 2017 թվականի 4.11 ցուցանիշը հասցրել է 4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից տեղափոխվել է 103-րդը:

Դիրքերի բարելավման հանգամանքը փորձագետները պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սկսած հակակոռուպցիոն արշավով, ինչը բարելավել է երկրի կառավարական հաշվետվողականության և թափանցիկության ցուցիչները։

Վարկանիշի առաջատարները, ինչպես նախորդ տարի, Նորվեգիան, Իսլանդիան և Շվեդիան են

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0