Գլխավոր էջ | Հայաստան | Ում «ոտքն է տրորել» ներկա իշխանությունը. Նոր գաղտնալսման հետքերով. «Ժողովուրդ»

Ում «ոտքն է տրորել» ներկա իշխանությունը. Նոր գաղտնալսման հետքերով. «Ժողովուրդ»

By
Ում «ոտքն է տրորել» ներկա իշխանությունը. Նոր գաղտնալսման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետությանն, ըստ էության, պատերազմ է հայտարարված: Բայց ոչ թե օտարերկրյա որևէ պետության, այլ ներքին ինչ-որ խմբավորումների կողմից: Այլ կերպ, թերևս, դժվար է որակել համացանցում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հեռախոսազրույցների գաղտնալսման հրապարակումը: Բանը հասել է նրան, որ այս անգամ հրապարակվել է պետության փաստացի ղեկավարի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցներից հատվածներ:

 

Դատելով բովանդակությունից՝ գաղտնալսումներն արվել են դեռ ամիսներ առաջ, երբ նախաքննական մարմինը մեղադրանքներ էր հարուցում ու խափանման միջոց ընտրում մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաների նկատմամբ: Պարզապես համացանցում հայտնվեցին մոնտաժված տարբերակի հերթական հատվածներն ընտրություններից առաջ, երբ սպասվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

Թե ովքեր են այս գաղտնալսումների թիկունքում, կարելի է միայն ենթադրել. վարկածներն այնքան էլ շատ չեն: Եվ կասկածների սլաքն ուղղված է անձանց նկատմամբ, որոնց «ոտքը» տրորել է ներկա իշխանությունը: Այնպես որ, գաղնալսված հեռախոսազրույցի հերթական մասի հրապարակումը միանգամայն սպասելի էր: Պարզապես հիմա արձանագրենք՝ քանի դեռ չի բացահայտվել նախորդ դեպքը, քանի դեռ չեն հայտնաբերվել ու չեն պատժվել գաղտնալսման հեղինակներն ու տարածողները, համացանցում նման հրապարակումներ պարբերաբար կարող են հայտնվել:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հրապարակված նոր գաղտնալսումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվելու, որն ուղարկվելու է նախաքննության Քննչական կոմիտե: Արդյոք նոր քրեական գործն առանձին կքննվի՞, թե՞ որպես նոր դրվագ կմիացվի արդեն իսկ հարուցված նախորդ գործին, դեռ պարզ չէ. որոշումը կկայացնի ՔԿ-ն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0