Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանում կհավաքեն լեգենդար անվանումով հեռուստացույցներ. երկրում բացվել է նոր գործարան

Հայաստանում կհավաքեն լեգենդար անվանումով հեռուստացույցներ. երկրում բացվել է նոր գործարան

By
Հայաստանում կհավաքեն լեգենդար անվանումով հեռուստացույցներ. երկրում բացվել է նոր գործարան

Նոր ընկերությունը մտադիր է հետագայում անցնել տեխնիկայի ինքնուրույն արտադրությանը Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում բացվել է հեռուստացույցներ հավաքելու առաջին գործարանը։  Գործարանի բացմանը ներկա էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ձեռնարկությունը հիմնված է սիրիացի գործարար Արթին Վարդանյանի և լիբանանցի ձեռնարկատեր Նիկոլաս Թավիլի միջոցներով (նա «Սանիտեք» ընկերության ղեկավարն է, որը Հայաստանում զբաղվում է աղբահանությամբ)։

Առաջին փուլում կկատարվի 4,5 միլիոն դոլարի ներդրում։ Գործարանում կաշխատի 80 մարդ, տարեկան գործարանը պատրաստվում է թողարկել 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա` հեռուստացույց, լվացքի մեքենա, օդորակիչ, սառնարան Հայաստանի և հարևան երկրների համար։

Հեռակառավարման վահանակ Մերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանումՆիկոլ Փաշինյանը՝ Մերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանումՄերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանըՀեռուստացույց հավաքող աշխատակիցը Մերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանումՄերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանում Adamian բրենդի LED հեռուստացույց հավաքված Մերձավանի կենցաղային տեխնիկայի գործարանում

Երկրորդ փուլում Հայաստանում ցանկանում են արտադրել առանձին պահեստամասեր, իսկ երրորդ փուլում հույս ունեն ձեռնամուխ լինել ամբողջական ինքնուրույն արտադրությանը։

Առայժմ IMG կոչվող ընկերությունը համագործակցում է Samsung կորպորացիայի հետ և օգտագործում նրա բաղադրիչները, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց ձեռնարկությունում արտադրության մենեջեր, հորդանանցի մասնագետ Համամ ալ Մուամարը։

«Բոլոր սարքավորումները, որոնք մենք օգտագործում ենք, զննվել և հաստատվել են Samsung–ի մասնագետների կողմից։ Հիմա մենք կարող ենք օգտագործել ոչ միայն նրանց, այլ նաև ուրիշ պահեստամասեր»,- հավելեց ալ Մուամարը։

Նա նաև հաղորդեց, որ հետագայում ընկերությունը մտադիր է բանակցություններ վարել Samsung-ի հետ պարզելու, թե կարելի՞ է արդյոք սեփական ապրանքանիշով արտադրանք թողարկել Հայաստանի կամ մյուս շուկաների համար։

«Իհարկե, Samsung-ը մեծ և հարգված ընկերություն է` բարձրակարգ տեխնոլոգիաներով, բայց մենք ցանկանում ենք արտադրել մեր տեխնիկան` սեփական մշակումներով։ Ուստի մենք կբացենք ինժեներական դասընթացներ, որպեսզի մեր աշխատակիցներն իրենք, առանց մշտական հսկողության, կարողանան նախ հավաքել տեխնիկան, այնուհետ արտադրել տեղում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Սուրեն Վարդանյանը` գործարանի սեփականատերերից Արթին Վարդանյանի եղբայրը։

«Հայկական տեխնոլոգիաների վրա ուղղվածությունն ընդգծելու համար տեխնիկան կթողարկվի «Ադամյան» ապրանքանիշով` Հովհաննես Ադամյանի անունով, որն աշխարհում գունավոր հեռուստատեսային ազդանշանի առաջին մշակողներից է։

«Մենք ուզում ենք, որպեսզի արտասահմանում, ինչպես նաև Հայաստանում մարդիկ իմանան և հիշեն հիանալի ինժեների գործը», – հավելեց Վարդանյանը։

Պատմական անունով առաջին հեռուստացույցները դեռ չեն իջել հոսքագծից, բայց դրանցով արդեն հետաքրքրվում են Ռուսաստանի գնորդները։ Ընդ որում` նրանք դժվարություններ չեն տեսնում առաքման մեջ։

«Ամեն ինչ հանգում է գնին։ Եթե հաճախորդին դուր գա գինը, ապա կգնի։ Լոգիստիկա միշտ էլ կարելի է իրականացնել։ Գլխավորը, թե ինչ գնով կվաճառվի։ Ինչ վերաբերում է անվանմանը, ապա, իհարկե, այն կգրավի Ռուսաստանի շատ հայերին։ Բայց մնացած հարցերում ամեն դեպքում գլխավորը գինն է»,- հավելեց «Մարիոն» առևտրի տան ներկայացուցիչ Դմիտրի Կուրուլևը Մոսկվայից։

Ընկերությունը ծրագրում է տեխնիկան իրացնել ԵԱՏՄ մյուս երկրներում, ինչպես նաև հարևան Վրաստանում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0