Գլխավոր էջ | Հայաստան | Ընտրություններին մասնակից ուժերը տարբեր մոտեցումներ ունեն պետությանը պատճառած վնասի փոխհատուցման հարցի շուրջ

Ընտրություններին մասնակից ուժերը տարբեր մոտեցումներ ունեն պետությանը պատճառած վնասի փոխհատուցման հարցի շուրջ

By
Ընտրություններին մասնակից ուժերը տարբեր մոտեցումներ ունեն պետությանը պատճառած վնասի փոխհատուցման հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ ունեն պետությանը պատճառած վնասի փոխհատուցման հարցի շուրջ, սակայն համակարծիք են, որ պաշտոնյաների կողմից պետությունից գողացված միջոցները պետք է վերադարձվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում քաղաքական գործիչներն այս հարցի շուրջ ներկայացրին իրենց տեսակետները:

«Տնտեսական հանցագործությունների համար պետք է մենք կարողանանք գիծը քաշել, մարդկանց ասել՝ վերադարձրեք գողոնը պետական բյուջե կոնկրետ գործընթացի արդյունքում: Եվ դա պետք է հայտնի լինի, որպեսզի բոլորս տեսնենք, և դրա լուծումներն էլ հայտնի լինեն, թե գումարն ինչ արվեց: Ինչ վերաբերում է գործարարներին, ապա երբ գործարարը մտնում է խորհրդարան, մյուսներն իրենց անպաշտպան են զգում ու իրենք էլ են ձգտում մտնել խորհրդարան: Մենք պետք է կարողանանք բիզնեսն ու խորհրդարանը տարանջատել»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը:

«Այն սեփականաշնորհումների պարագայում, որոնք արվել են որոշակի կոռուպցիոն դրսևորումների արդյունքում, մարդը չպետք է ասի, որ նվիրում է դրանք պետությանը: Ինքը չի նվիրում, ինքն իր վերցրածը հետ է վերադարձնում և զղջում է դրա համար: Սա պետք է այսպես արվի»,- նշեց «Մենք» դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը:

«Այս գործընթացը պետք է դարձնենք անշրջելի: Նա ոչ թե նվեր է տալիս, այլ թալանել է, և օրենքի ուժով բերել ու վերադարձնում է»,- նկատեց ՕԵԿ ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը:

«Պետք է օրենքով գողացածը վերադարձնի, բայց նաև պետք է լինի պատասխանատվություն, և, որպեսզի ամեն առումով չափ ու սահմանը չանցնենք, պետք է սահմանենք կարմիր ու դեղին գծերի կանոններ: Կարմիր գծից վերև այն մարդիկ են, ովքեր որոշումներ կայացնողներ են եղել և հանցավոր համագործակցության մաս են կազմել, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության ու ամբողջությամբ ունեզրկվեն: Կարմիր ու դեղին գծերի միջև ընկած հատվածը պետք է ներկայացված մեխանիզմով անցնի, բայց այս երկու գծերով անցնող մարդիկ էլ պետք է ցմահ զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից»,- ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը:

«Այստեղ շատ կարևոր հանգամանք կա» դա օրենքն է ու թափանցիկ մեխանիզմները: Այլապես շատ մեծ վտանգներ են լինելու: Առաջին խոշոր վտանգը լինելու է այն, որ, այսպես կոչված, վերադարձված կամ վերադարձվելիք գումարները անպայման հետո հետ են բերվելու տարբեր միջազգային դատական ատյաններով: Կոռուպցիայի դեմ գլուխ ու ձեռք կտրելով դեռ ոչ ոք հաջողության չի հասել»,- ընդգծեց ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:

«Մեր այսօրվա օրենսդրությամբ՝ այն հանցագործությունները, որոնք վերաբերում են հարկային չվճարումներին, օրենքն արդեն նախատեսում է, որ պետության նկատմամբ ունեցած հարկային պարտքը փակվեց, գործը կարճվում է անմիջապես: Եվ օրենքով սահմանված կարգով նաև վերադարձվում է գույքը»,- նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0