Գլխավոր էջ | Հայաստան | Երկրաշարժ, որն ավերեց Հայաստանը. BBC-ի անդրադարձը Սպիտակի երկրաշարժին

Երկրաշարժ, որն ավերեց Հայաստանը. BBC-ի անդրադարձը Սպիտակի երկրաշարժին

By
Երկրաշարժ, որն ավերեց Հայաստանը. BBC-ի անդրադարձը Սպիտակի երկրաշարժին

Բրիտանական BBC հեռուստաընկերությունն անդրադարձել է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ ներկայացնելով ականատեսներից մեկի՝ Անահիտ Կարապետյանի պատմությունը:

1988 թվականին Անահիտը 15 տարեկան էր և սովորում էր 8-րդ դասարանում: Նա պատմում է, թե ինչպես են դասի ժամանակ թնդյուն լսել, ինչից հետո հայտնվել են փլատակների տակ: «Երբ ես ուշքի եկա, հասկացա, որ չեմ կարողանում շնչել. բերանս լի էր փոշիով: Ես ինձ հավաքեցի և սկսեցի շուրջս նայել: Կողքիս համադասարանցիս էր՝ Գարիկը: Նա սկսեց շարժվել ու հառաչել. բետոնե սալն ընկել էր նրա որովայնին ու թակարդել նաև իմ ոտքը», - վերհիշում է Անահիտ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ իրենք փլատակների տակ թակարդված են մնացել բավական երկար ժամանակ: Մի քանի ժամ անց, սակայն, նա լսել է մոր ձայնն ու հուշել իր գտնվելու վայրի մասին:

Անահիտին հաջողվել է փրկվել, սակայն երկրաշարժի հազարավոր զոհերի թվում են եղել նաև նրա հայրը, եղբայրն ու համադասարանցին՝ Գարիկը, որի կյանքը փրկել չի հաջողվել:

BBC-ի տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0