Գլխավոր էջ | Հայաստան | Կոռուպցիայի քանի դեպք է բացահայտվել հեղափոխությունից առաջ և հետո. «Ժողովուրդ»

Կոռուպցիայի քանի դեպք է բացահայտվել հեղափոխությունից առաջ և հետո. «Ժողովուրդ»

By
Կոռուպցիայի քանի դեպք է բացահայտվել հեղափոխությունից առաջ և հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Այս առումով ուշագրավ է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից պարզեց, որ 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կաշառք ստանալու կամ կաշառքի միջնորդության համար հարուցվել էր 431 գործ, նախորդ տարի՝ 132-ը: Ընդ որում, այս տարի հարուցված գործերից միայն 88-ն է բացահայտվել ՀՀԿ իշխանության ժամանակ` հունվար-ապրիլ ամիսներին: Մյուս 343 գործը բացահայտվել է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է ընդհանրապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, ապա այս տարի հարուցվել է 1237 նման գործ նախորդ տարվա 515-ի փոխարեն: Եվ կրկին կոռուպցիոն բնույթի գործերից 857-ը բացահայտվել է թավշյա հեղափոխությունից հետո»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0