Գլխավոր էջ | Հայաստան | Նախիջևանյան հատվածում հակառակորդը ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել. Արծրուն Հովհաննիսյան

Նախիջևանյան հատվածում հակառակորդը ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել. Արծրուն Հովհաննիսյան

By
Նախիջևանյան հատվածում հակառակորդը ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է որոք քաղաքական գործիչների կողմից սահմանային թեմաները շահարկելու փարձերին: «Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ: Միայն մի կարճ տեղեկանք.

ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել, քանի որ եթե տեսնելով կարելի է վերահսկել ապա, ես անձամբ հրապարակեցի իմ վերահսկողության տակ գտնվող Նախիջևանյան բոլոր քաղաքների նկարները:

բ. Երկու կողմից դիրքերի առաջ տալը սկսվել է փետրվար-մարտ ամսին, հատուկ շեշտում եմ փետրվար-մարտ և ոչ մի դեպքում, ոչ այլ ամիսներին: Հետևաբար ձեր հարմարությամբ դեպքերի ամսթվերը մի խառնեք:

գ. Դեռ մեծ հարց է որ կողմն է որքան դիրք առաջ տվել և ինչ արդյունքի հասել վերջում:

դ. Մարտից հետո որևէ նոր դիրք հակառակորդն առաջ չի տվել, ողջ գործընթացը եղել է գարնանը, հետո երկու կողմից ընթացել են ինժեներական աշխատանքներ:

Եվ վերջում նշենք, որ առնվազն ազնիվ չէ տիրապետելով այդ օպերացիոն ուղղության ընդհանուր դիրքային կոնֆիգուրացիային՝ չնշել, որ դիրքերի գերակայությունը պատկանում է հայկական կողմին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Այս թեմային այսօր անդրադարձել էր Հանրապետական կուսակցության ախընտրական ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող Դավիչթ Շահնազարյանը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0