Գլխավոր էջ | Հայաստան | Մինչև մենաշնորհը և կոռուպցիան չվերանան, այս երկիրը չի կանոնակարգվի. Սիլվա Համբարձումյան

Մինչև մենաշնորհը և կոռուպցիան չվերանան, այս երկիրը չի կանոնակարգվի. Սիլվա Համբարձումյան

By
Մինչև մենաշնորհը և կոռուպցիան չվերանան, այս երկիրը չի կանոնակարգվի. Սիլվա Համբարձումյան

Նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական բլոկի պատասխանատուներին կոչ էր արել գնաճի զսպման մեխանիզմներ գտնել և կարծում եմ՝ մեր Նախագահը հիմա ուզում է, որ ժողովրդի համար լավ լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը: «Նախագահը ինքը կարող է զսպման մեխանիզմներ գտնել: Նրա ուժը, կարողությունները մեծ են, և եթե նա հետևողական լինի, կարող է ամեն ինչի հասնել»,- նշեց գործարարը:

- Տիկին Համբարձումյան, այս տարվա հունվարի 1-ից մի շարք ապրանքներ թանկացել են: Սեղմած գազի, դիզվառելիքի, մթերքների գների բարձրացումն արդեն իրենց վրա զգում են քաղաքացիները: Ձեր կարծիքով՝ արդարացվա՞ծ են թանկացումները, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ դրանք:

- Ցավալի է, Հայաստանի Հանրապետությունում սպառողական գները այդքան էլ էժան չեն, իսկ երբ մի ցնցում է լինում միջազգային շուկայում, մեր գործարարները միանգամից կրկնապատկում են գները, առանց այդ էլ թանկ գների: Համեմատած ԱՊՀ երկրների հետ` մեզ մոտ գները սարսափելի թանկ են: Ես Ամանորը Բելառուսում եմ անցկացրել, այնտեղ կաթնամթերքը, մսեղենը, ամեն ինչը շատ էժան էր: Մեր գործարարները չեն մտածում, որ երբ թանկացումներ լինեն արտագաղթը կկրկնապատկվի, իսկ եթե ժողովուրդը կամաց-կամաց պակասի, իրենք էլ չեն հարստանա:

-Կառավարությունը քայլեր չպե՞տք է ձեռնարկի` թանկացումներին զուգընթաց բարձրացնի աշխատավարձերը և թոշակները: Սակայն ոչ այս տարի, ոչ էլ առաջիկա երեք տարիներին չեն նախատեսվում թոշակների և աշխատավարձերի բարձրացումներ:

-Մեր թոշակառուները, որոնք ԽՍՀՄ ժամանակներում են աշխատել, այսօր ստանում են կոպեկներ և չեն կարողանում գազի և հոսանքի վարձը վճարել: Մեր թոշակառուներն այսօր դարձել են մուրացկաններ, չի կարելի ուղղակի մարդկանց նման ձևով վերաբերվել: Գոնե ընտրեն թոշակի մի սահման, թող 100 հազար դարձնեն, ինչ կա: Եթե բոլորը մտնեն հարկային դաշտ, այդքան թոշակ հնարավոր կլինի տրամադրել: Ստվերը երբեք չի կրճատվում մեր հանրապետությունում, ամեն անգամ նոր վարչապետ է գալիս և հայտարարում՝ ստվերը վերացնում ենք, բայց երբեք դա չի վերանում: Եթե նրանք մտնեն հարկային դաշտ, այդ ժամանակ թոշակառուներն էլ լավ կապրեն, ամբողջ ժողովուրդն էլ լավ կապրի:

- Նշեցիք, որ ԱՊՀ երկրների հետ համեմատած Հայաստանում սպառողական գները բավականին բարձր են: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որոշ չափով շրջափակման մեջ գտնվելը, թե՞ մենաշնորհները:

- Հայաստանը շրջափակման մեջ չէ, ամեն ինչը կապված է մենաշնորհի հետ: Ինչքան էլ հայտարարում են, որ մենաշնորհը վերացել է, բայց իրականում այդպես չէ: Մարդիկ կան, որ դիզվառելիք են ուզել բերել, սահմանում չեն թողել անցկացնել: Այդ նույն դիզվառելիքը միայն մեկ հոգու են թողնում, որ բերի: Մինչև մենաշնորհը և կոռուպցիան չվերանա, այս երկիրը չի կանոնակարգվի:

- Հունվարի 19-ին «Ելք» դաշինքը բողոքի երթ է նախաձեռնել՝ ընդդեմ թանկացումների: Հնարավոր է, որ թանկացումների համար ժողովուրդը ոտքի կանգնի, թե կհամակերպվի այս ամենի հետ:

- Ժողովուրդը հիմա չգիտի ինչ անի: Մեկի բարեկամն է պետական ապարատում աշխատում, ասում է դուրս չգաս բողոքի, երկրորդը վախենում է: Ընդհանրապես, վախի մթնոլորտ է տիրում մեզ մոտ, դրա համար ժողովուրդը չի կարողանում դուրս գալ և իր բողոքի ակցիան իրականացնել: Ես գտնում եմ, որ Հայաստանում ընդդիմություն չկա, «Ելքը» ուզում է իր ռեյտինգը բարձրացնել ժողովրդի մոտ, ցույցերով չես կարող թանկացումների դեմ պայքարել: Ես չեմ հավատում «Ելքին»:

- Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել տնտեսական բլոկի պատասխանատուների հետ և կոչ էր արել գնաճի զսպման մեխանիզմներ գտնել: Սրա վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:

- Կարծում եմ՝ Նախագահը ինքը կարող է զսպման մեխանիզմներ գտնել: Նրա ուժը, կարողությունները մեծ են, Նախագահը շատ հզոր է, գիտակ մարդ է: Եթե նա հետևողական լինի, կարող է ամեն ինչի հասնել: Ես կարծում եմ, որ մեր նախագահը հիմա իսկապես ուզում է, որպեսզի ժողովրդի համար լավ լինի:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0