Գլխավոր էջ | Հայաստան | Հայ եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը

Հայ եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը

By
Հայ եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը

Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը:

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց եւ անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս նշանակում է Փրկիչ: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, նշում է, որ մանկան անունը Հիսուս կդնեք:

Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաեւ Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ եւ համապատասխանում է եբրայերենի Մեսիային: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0