Գլխավոր էջ | Հայաստան | Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` պարտավոր ենք քայլեր ձեռնարկել, դիմելու ենք նաև փողոցային պայքարի. Սուսաննա Մուրադյան

Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` պարտավոր ենք քայլեր ձեռնարկել, դիմելու ենք նաև փողոցային պայքարի. Սուսաննա Մուրադյան

By
Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` պարտավոր ենք քայլեր ձեռնարկել, դիմելու ենք նաև փողոցային պայքարի. Սուսաննա Մուրադյան

Որպես «Ժառանգության» վարչության անդամ` գիտեմ, որ այսպես շարունակելն ուղղակի անհնար է, և մենք` որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, պարտավոր ենք քայլեր ձեռնարկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:

Նա հայտնեց, որ վերջերս ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և նախատեսվում է հաջորդ շաբաթվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնել՝ հստակ որոշելու համար պայքարի օրակարգը:

Սուսաննա Մուրադյանի խոսքով՝ կուսակցությունը բողոքի գործողություններ է իրականացնելու ինչպես մինչև ապրիլ, այնպես էլ դրանից հետո: Նրա տեղեկացմամբ՝ իշխանությունների հրաժարականին «Ժառանգությունը» փորձելու է հասնել նաև փողոցային պայքարների միջոցով:

«Բոլորը գիտեն, որ ժողովրդի համբերության բաժակը վաղուց լցվել, թափվել է: Որպես քաղաքական ուժ մենք իրավունք չունենք անտարբեր լինել: Բնականաբար, մենք քայլեր կձեռնարկենք: Սահմանադրական բարեփոխումներից առաջ մենք պայքարի կոչ էինք անում, բայց նրանք ասում էին՝ դա կեղծ օրակարգ է, իսկ հիմա հետևանքների դեմ են պայքարում: Ընդամենը պատճառի դեմ է պետք պայքարել, միանգամից և բոլորը միասին: Պատճառ ասելով, նկատի ունեմ այսօրվա իշխանություններին»,- հայտնեց Սուսաննա Մուրադյանը:

Բացի սահմանադրական փոփոխություններից առաջ արված պայքարի միասնական կոչերից` «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր կուսակցություններին ուղղված համախմբան կոչ էր անում նաև ամիսներ առաջ: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նորից փորձի միավորել քաղաքական ուժերին, Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Դուք տեսաք, թե ինչքան ակտիվ էին մնացած քաղաքական ուժերը, այդ կոչին ինչպես արձագանքեցին: Հիմա միգուցե իրավիճակ է փոխվել, չգիտեմ: Ես չեմ կարող ասել` Րաֆֆի Հովհաննիսյանը նորից կոչ կանի, թե ոչ։ Ավելի առարկայական կարող եմ ասել խորհրդակցությունից հետո: Բայց մենք մշտապես պատրաստ ենք եղել այլ ուժերի հետ համագործակցությանը»:

Թե ինչու համագործակցության պատրաստ «Ժառանգությունը» չի միանում «Ելք» դաշինքի թանկացումների դեմ նախաձեռնած բողոքի երթին, կուսակցության վարչության անդամը նշեց. «Մենք չգիտենք` միանալու ենք, թե ոչ, որովհետև մեզ առաջարկ չի եղել: Եթե լինի առաջարկ, կորոշենք՝ միանալ, թե ոչ: Եթե չմասնակցենք, կհիմնավորենք, թե ինչու, բայց բնականաբար, դեմ ենք բոլոր տեսակի անհիմն գնաճերին»:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0