Գլխավոր էջ | Հայաստան | 2017 թվականին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 20.6 տոկոսով

2017 թվականին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 20.6 տոկոսով

By
2017 թվականին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 20.6 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2017 թվականին կազմել է 2 մլն 553 հազար 914 մարդ, որը 20.6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:

2017 թվականի դեկտեմբեր ամսին Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 206 հազար 649 մարդ՝ 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7.9 տոկոսով:

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխանցմամբ, նախորդ տարվա դեկտեմբեր ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 192 հազար 482 մարդ՝ 1.8 տոկոսով գերազանցելով 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը:

2017 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 2 մլն 448 հազար 250 մարդ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 16.3 տոկսով:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականին բեռնափոխադրումը կազմել է 22 հազար 324 տոննա ապրանք, որը 22.1 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականին ուղեւորահոսքը կազմել է 105 հազար 664 մարդ, իսկ 2016 թվականին ուղեւորհաոսքը կազմել է 12 հազար 421 մարդ:

2017 թվականի դեկտեմբեր ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 14 հազար 167 մարդ, մինչդեռ 2016 թվականի նույն ամսին այն կազմել է 2 հազար 557 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականին, 2016 թվականի համեմատ, 18 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0