Գլխավոր էջ | Հայաստան | «Ապրեն մեր կովերը» կապամոնտաժեն

«Ապրեն մեր կովերը» կապամոնտաժեն

By
«Ապրեն մեր կովերը» կապամոնտաժեն

Երևանի Կենտրոնում՝ Սարյան փողոցում տարազով կովի պատկեով գովազդային ցուցապաստառի կողքով քաղաքացիներից շատերն անտարբեր չեն կարողանում անցնել:

«Գալիս են նկարում, թքում, մրում, գնում»,-Panorama.am-ի նկարելու պահին ասացին  խանութի մոտ հավաքված երիտասարդները:

Ինչպես պարզվեց, «Ապրեն մեր կովերը» գրությամբ  «Մեր երկրի կաթը» գովազդային պաստառը պատրաստել է «Մեր երկիր» ՍՊԸ-ն: Ընկերության միակ հրապարակված հեռախոսահամարին զանգերին պատասխանող չեղավ:

Տարազով կովն առաջին անգամ նկատել, լուսանկարել ու սոցիալական ցանցում հրապարակել էր գյուղատնտես, գյուղատնտեսության նախարարի խորհրդական Հարություն Մնացականյանը: Նա հիասթափված էր, մեկնաբանողների թվում եղան «հիանալի գովազդ»-ով հիացողներ:

Քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Արթուր Գևորգյանը Panorama.am-ին ասաց, որ գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու համար որևէ տնտեսվարող քաղաքապետարանի գովազդի վարչություն դիմում չի ներկայացրել:

«Սա համարվում է ապօրինի գործողություն: Օրենքով նման դեպքի համար սահմանված է վարչական տույժ: Բնականաբանար կլինի գովազդային ցուցապաստառի ապամոնտաժում»,-ասաց Ա. Գևորգյանը:

 

Քաղաքապետարանում չունեն տվյալներ, գովազդային այդ ցուցապաստառը Երևանում միակն է, թե այլ վայրերում էլ կան:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0