Գլխավոր էջ | Հայաստան | Դարձել ենք հումքային կցորդ մյուս երկրների համար, ինչը խիստ վտանգավոր է Հայաստանի համար. բնապահպան

Դարձել ենք հումքային կցորդ մյուս երկրների համար, ինչը խիստ վտանգավոր է Հայաստանի համար. բնապահպան

By
Դարձել ենք հումքային կցորդ մյուս երկրների համար, ինչը խիստ վտանգավոր է Հայաստանի համար. բնապահպան

Մետաղային հանքավայրերը հարվածում են շրջակա միջավայրին, վնասում են մարդկանց առողջությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը՝ ամփոփելով բնապահպանական տարին:

«Այս տարի մենք ունենք և շարունակվող բացասական երևույթներ, և որոշ դրական շարժեր: Իհարկե, բացասականի առումով կարող եմ ասել, որ խնդիրներ ստեղծողը ընդլայնվող հանքարդյունաբերությունն է: Մեզ հայտնի է, որ հայտնաբերված է մոտ 670 հանքավայր, որից 30-ը մետաղային են, 22-ը՝ օգտագործվում են, Ամուլսարն էլ հետը՝ 32-ը: Մետաղային հանքավայրերը հարվածում են շրջակա միջավայրին, ծանր մետաղներով հագեցնում են հողը, օդը, ջուրը, գյուղատնտեսական մթերքը, սնունդը և ի վերջո՝ մարդկանց առողջությունը»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանի խոսքով՝ բացասական այս երևույթը հանդիպում է ամենաշատը Լոռի և Սյունիք մարզերում, նաև Վայոց ձորում: «Պատահական չէ, որ առողջապահական բացասական տվյալներն են գալիս են այդ մարզից: Սա Հայաստանի ամենալուրջ խնդիրն է, մենք դարձել ենք հումքային կցորդ մյուս երկրների համար: Դա խիստ վտանգավոր է երկրի համար»,- ասաց բնապահպանը:

Խոսելով Սևանա լճի մասին՝ Կարինե Դանիելյանը նշեց, որ այս տարի Սևանի ջրի մակարդակը չի բարձրացրել, իջել է:

«Անցյալ տարի մենք ինքներս էինք զարմացել, թե մակարդակի բարձրացման հետ լիճն ինչպես էր կարողացել ինքնամաքրվել, ջրի որակը ինչպես էր լավացել: Ցավոք, այս տարի, մենք հարվածեցինք մակարդակին: Այսօրվա տվյալներով՝ անցյալ տարվա համեմատ 5 սմ-ի կորուստ ունենք: Կառավարությունը որոշեց լրացուցիչ 100 միլիոն խորանարդի ջուր բաց թողնել, մեզ հակաճառում էին, ասում էին, դրական բալանս կլինի, այնինչ մենք ունենք լուրջ բացասական բալանս: -5 սմ-ն առաջին անգամ է: Կորուստների լուրջ խնդիր ունենք»,- շեշտեց Կարինե Դանիելյանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0