Գլխավոր էջ | Հայաստան | Հերմինե Նաղդալյանը ում հետ է հեռախոսով խոսել բյուջեի 2 մլն դրամի հաշվին. «Ժամանակ»

Հերմինե Նաղդալյանը ում հետ է հեռախոսով խոսել բյուջեի 2 մլն դրամի հաշվին. «Ժամանակ»

By
Հերմինե Նաղդալյանը ում հետ է հեռախոսով խոսել բյուջեի 2 մլն դրամի հաշվին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարել է պետբյուջեից: Կարելի է կարծել, որ տիկին Նաղդալյանը չափազանց շատ է ծանրաբեռնված եղել ազգային ու պետական գործերով և հենց այդ նպատակներով է կատարել այդ զանգերը:

Մինչդեռ պարզվում է, որ նա ծառայողական հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ, և դրա համար պետք է վճարի պետական բյուջեն: ԱԺ նախագահին, փոխնախագահներին և հանձնաժողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ և սահմանում գումարային լիմիտներ: ԱԺ փոխնախագահների համար սահմանված է 50 հազար դրամի ամսական լիմիտ, որը Նաղդալյանը գերազանցել է 40 անգամ, և դա մայիս ամսին, երբ նա ԱԺ փոխնախագահ է եղել մինչև մայիսի 17-ը:

Հավանաբար տեղեկանալով, որ այլևս չի ընտրվելու ԱԺ փոխնախագահ՝ Նաղդալյանը որոշել է օգտագործել վերջին հնարավորությունը և որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել խորհրդարանին: Չնայած, եթե ԱԺ ղեկավարությունը մի քիչ հետևողականություն դրսևորի, կարող է պատճառված վնասը գանձել նրա աշխատավարձից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0