Գլխավոր էջ | Հայաստան | Վանա լճի հատակին ամրոցի փլատակներ են հայտնաբերել, որը կառուցվել է 3000 տարի առաջ՝ Ուրարտուի ժամանակներում

Վանա լճի հատակին ամրոցի փլատակներ են հայտնաբերել, որը կառուցվել է 3000 տարի առաջ՝ Ուրարտուի ժամանակներում

By
Վանա լճի հատակին ամրոցի փլատակներ են հայտնաբերել, որը կառուցվել է 3000 տարի առաջ՝ Ուրարտուի ժամանակներում

Ամրոցի փլատակները, որը հավանաբար կառուցվել է մոտ 3000 տարի առաջ Ուրարտու պետության ժամանակներում, հայտնաբերվել են Թուրքիայի արեւելքում Վանա լճի հատակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ կառույցը, որը ավելի քան 10 մետր խորությամբ զբաղեցնում է մոտ 1 քառակուսի կմ մակերես, ջրասույզ է եղել վերջին հարյուրամյակներում լճի ջրի մակարդակի 150 մետրով բարձրանալու պատճառով: Ստորջրյա հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է նաեւ առյուծի քարե արձան: Տեղական իշխանություններն ակնկալում են, որ գտածոն կգրավի հնագետների եւ զբոսաշրջիկների ուշադրությունը:

Ուրարտուն Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 9-6-րդ դարերի պետություն է, որն իր հզորության շրջանում զբաղեցրել է ամբողջ Հայկական լեռնաշխարհը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0