Գլխավոր էջ | Հայաստան | Հնգյակ ունեցած ընտանիքի երեխան իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի. ՀԺ

Հնգյակ ունեցած ընտանիքի երեխան իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի. ՀԺ

By
Հնգյակ ունեցած ընտանիքի երեխան իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունն ընթերցողներից հեռախոսազանգեր է ստացել, որոնք հետաքրքրվել են, թե ինչպես է իրեն զգում ամիսներ առաջ Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկը: Աղջնակի հայրը՝ Վարդան Կարապետյանը, թերթի հետ զրույցում ասել է, որ Ռոզին իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի, մեծանում է: Շուտով նա կբոլորի կես տարին:

Երեխան այժմ կշռում է մոտ 5 կգ: Ծնողները շարունակում են ամեն ամիս նրան տանել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնՄարգարյան» ծննդատուն)՝ բուժզննության ենթարկվելու: Վարդան Կարապետյանն ասել է, որ դա ընդամենն ապահովության համար է:

Մեծամորում բնակվող երիտասարդ ընտանիքում մայիսի 3-ին հնգյակ էր ծնվել: Հայաստանի համար դա աննախադեպ երևույթ էր: Երեխաները, սակայն խորը անհասություն ունեին, կշռում էին 650-950 գրամ, և նրանցից չորսը, ցավոք, չկարողացան հաղթահարել կյանքին սպառնացող վտանգը:

Ռոզիի հայրը նաև տեղեկացրել է, որ արդեն տեղափոխվել են իրենց նոր բնակարան: Այն նրանց նվիրաբերել էր Մայր Աթոռը: Ընտանիքը մինչ այդ ապրում էր Մեծամորի հանրակացարանում՝ ամուսնու հարազատների հետ միասին: Երեխաների ծնվելուց հետո նրանց օգնության ձեռք մեկնեցին նաև տարբեր գործարարներ։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0