Գլխավոր էջ | Հայաստան | ՀՀ-ն կլինի միակ երկիրը, որը ԵԱՏՄ անդամ լինելով՝ պայմանագիր կունենա ԵՄ հետ. դեսպան

ՀՀ-ն կլինի միակ երկիրը, որը ԵԱՏՄ անդամ լինելով՝ պայմանագիր կունենա ԵՄ հետ. դեսպան

By
ՀՀ-ն կլինի միակ երկիրը, որը ԵԱՏՄ անդամ լինելով՝ պայմանագիր կունենա ԵՄ հետ. դեսպան

«Ես կարող եմ միայն հաստատել, վերահաստատել, կրկնել դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերը, որ  Եվրամիությունը պատրաստ է նոյեմբերին կնքել Հայաստանի հետ համագործակցության համաձայնագիրը, որևէ խոչընդոտ ներկայում գոյություն չունի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նա նշեց, որ 2013 թվականին Հայաստանն է կատարել ռազմավարական քայլ` միանալու Մաքսային միությանը, այդ որոշումն ընդունվել է ԵՄ-ի կողմից, որովհետև Եվրամիությունն ու Հայաստանը գործընկերներ են համահավասար հարթության վրա:

«Եվրամիությունն առաջարկում է համագործակցություն, բայց չի ստիպում: Այս ոգով են վերսկսվել բանկացությունները», - ասաց Մ. Քիսլերը՝ կարևորելով հայացք նետել ապագային, ոչ թե հետ նայել:

Գերմանացի դիվանագետը նոր համաձայնագիրը մեծ հաջողություն է համարում. «Եթե այն ստորագրվի, բազմաշերտ հնարավորություններ կընձեռի  խորացնելու Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը»:

Ասուլիսին ներկա Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ համամիտ է դեսպան Մ.Քիսլերի հետ, ապա հավելեց.  «Ակնհայտ է, որ չի կարելի միաժամանակ երկու տարբեր գոտիներում գտնվել: Սա, իհարկե, չի նշանակում, որ անկախ, ինքնիշխան երկիրը չի կարող ընտրել իր համապատասխան գործակցային հարաբերությունները և հետագա անելիքները: Այն օրը, երբ կստորագրվի Հայաստան-Եվրամիություն համաձայնագիր, կարծում եմ, բոլոր նախադրյալները առկա են ու պատրաստ, որ ստորագրվի, Հայաստանը կլինի միակ երկիրը, որը ԵԱՏՄ անդամ լինելով` միաժամանակ պայմանագիր կունենա Եվրամիության հետ, որը բավականին հավակնոտ, համարձակ, երկխոսությունների հեռանկարներ բացող, Հայաստանին գործունեության լայն հորիզոններ տրամադրող ծրագիր է»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0