Գլխավոր էջ | Հայաստան | Հոլիվուդյան աստղերից մինչև ձկնկիթի մագնատ ու ծովակալ. Սփյուռքի ուշագրավ «դեսանտը» Հայաստանում

Հոլիվուդյան աստղերից մինչև ձկնկիթի մագնատ ու ծովակալ. Սփյուռքի ուշագրավ «դեսանտը» Հայաստանում

By
Հոլիվուդյան աստղերից մինչև ձկնկիթի մագնատ ու ծովակալ. Սփյուռքի ուշագրավ «դեսանտը» Հայաստանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 18-20-ը կկայանա Հայաստան-Սփյուռք համաժողովը, որին մոտ 1200 մարդ է մասնակցելու՝ մոտ 5 տասնյակ անվանի հայեր: Այդ թվում՝ հուլիվուդյան դերասաններ, գործարարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, տարբեր երկրների պատգամավորներ:

Կժամանեն աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, հուլիվուդյան դերասան Մարկո Խանը, ամերիկահայ հայտնի խոհարար Ժերար Գեխառոն, Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հեռնան Կույումջյանը, ռուսական «Ավիլոն» ընկերության նախագահ Կամո Ավագումյանը, ՄԻԳ գործարանի տնօրենի խորհրդական Հովհաննես Միկոյանը, «Comedy club»-ի Արթուր Ջանիբեկյանը:

Հյուրերի մեջ է նաեւ ձկնկիթի մագնատ ֆրանսահայ Արմեն Պետրոսյանը: Մի ուշագրավ հյուր էլ կա՝ լիբանանահայ Փանոս Մանճյանը, որի անվան դիմաց գրել են՝ Լիբանանի ԶՈւ բրիգադիր-գեներալ:

Հյուրերի թվում է նաեւ Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը: Կարելի է ենթադրել, որ համաժողովի ժամանակ ձեւավորվելիք Համահայկական խորհրդի կազմում կառաջարկեն այս անձանց»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0