Գլխավոր էջ | Հայաստան | Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը

Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը

By
Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում հայտնել է, որ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։

«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,-ասաց Սերժ Սարգսյանը։

«Ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Դիրքորոշումների մեջ փոփոխություն՝ գոնե հայկական դիրքորոշման մեջ փոփոխություն ես չեմ ենթադրում։ Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին՝ ՀՀ նախագահը մի քանի սկզբունք առանձնացրեց. «Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է, և այն պետք է իրացվի։ Սա մեկ կարևորագույն կետ։

Երկրորդ կետը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»:

 

Նախագահը շեշտեց, որ Ղարաբաղի մասնակցությանն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0