Գլխավոր էջ | Հայաստան | Հայ-ռուսական զորախումբը ռազմական գործողություններին կներգրավվի միայն ՀՀ տարածքում, բայց առանձին հայկական ուժեր կգործեն նաև Արցախում. վերլուծաբան

Հայ-ռուսական զորախումբը ռազմական գործողություններին կներգրավվի միայն ՀՀ տարածքում, բայց առանձին հայկական ուժեր կգործեն նաև Արցախում. վերլուծաբան

By
Հայ-ռուսական զորախումբը ռազմական գործողություններին կներգրավվի միայն ՀՀ տարածքում, բայց առանձին հայկական ուժեր կգործեն նաև Արցախում. վերլուծաբան

Հայ-ռուսական միացյալ զորախումբը միայն միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական գործողություններին կներգրավվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» լրատվական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այս զորախումբը Արցախի տարածքում դժվար թե մասնակցի ռազմական գործողություններին, բայց միացյալ զորախմբի հայկական ուժերը մշտապես լինելու են Հայաստանի ենթակայության տակ և գործելու են ըստ ՀՀ անհրաժեշտության:

-Հուլիսի 14-ին ՌԴ պետդուման վավերացրել է Հայաստանի հետ զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը: Այս զորախումբը ի՞նչ կարող է տալ Հայաստանին, այն կկարողանա՞ մասնակցել և ՀՀ-ում, և Արցախում ծավալվող ռազմական գործողություններին:

-Ես օրենսդրական ամբողջ նրբություններին չեմ տիրապետում, որպեսզի կարողանամ ասել Արցախի տարածքում այդ զորախումբը կներգրավվի ռազմական գործողություններին, թե ոչ, բայց այն, որ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքում իրենք կներգրավվեն, դա փաստ է և համաձայնագրում էլ նշված է: Բացի այդ, այն զորքերը, որոնք Հայաստանից են ներգրավվում, դրանք մշտապես լինելու են Հայաստանի ենթակայության տակ: Այսինքն, եթե անգամ ինչ-որ խոշորամասշտաբ գործողություններ սկսվեն Արցախում, մեր զորքերը այնպես չէ, որ սպասելու են Ռուսաստանից հրամանի և դա հստակ մի քանի անգամ նշվել է: Այդ զորքերը ենթարկվելու են մեր գերագույն գլխավոր հրամանատարին և գործելու են ըստ մեր անհրաժեշտության:

-Նաև ռուսակա՞ն կողմի զորքերը:

-Ռուսական կողմի մասին չեմ կարող ոչինչ ասել, քանի որ բավարար տեղեկատվության չեմ տիրապետում: Միայն հստակ գիտեմ, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում իրենք գործելու են:

-Նշեցիք, որ ՀՀ-ի սահմաններում ռազմական գործողություններ սկսելու դեպքում այդ միացյալ զորախումբը ներգրավվելու է, բայց Հայաստանը նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է և բազմաթիվ անգամ Տավուշի մարզի կողմից կրակոցներ, դիվերսիաներ լինելուց հետո չի արձագանքել: Ինչ եք կարծում՝ հայ-ռուսական միացյալ զորախումբը նույնպես ՀԱՊԿ-ի նման կգործի:

-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները կարող են ներգրավվել մեկ այլ պետության տարածքում ռազմական գործողությունների, եթե այդ պետությունն ինքը դիմի: Դա միայն այս կազմակերպության դեպքում չէ, ՆԱՏՕ-ի անդամները ևս պարզապես չեն ներխուժում երկրի տարածք և սկսում պաշտպանել, եթե այդ երկիրը չի դիմում: Այն որ ՀԱՊԿ-ը տարիների ընթացքում որոշակի խնդիրներ ցույց է տվել, դա փաստ է, ոչ ոք չի կարող դա բացառել, բայց Տավուշում ռազմական գործողություններին ներգրավվելը ես չափազանցություն կհամարեի: Այդտեղ պարզապես լոկալ դիրքային գործողություններ են եղել և մենք մեր ուժերով էլ կարող ենք այդ լոկալ գործողությունները վարել:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0