Գլխավոր էջ | Հայաստան | Նոր խայտառակ դրվագներ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործունեության շուրջ. դեսպանատան շենքում օգտագործվել են չեչենական մասնավոր թիկնազորային խմբեր. «Ժողովուրդ»

Նոր խայտառակ դրվագներ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործունեության շուրջ. դեսպանատան շենքում օգտագործվել են չեչենական մասնավոր թիկնազորային խմբեր. «Ժողովուրդ»

By
Նոր խայտառակ դրվագներ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործունեության շուրջ. դեսպանատան շենքում օգտագործվել են չեչենական մասնավոր թիկնազորային խմբեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին ծագած սկանդալը՝ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնած ներդրողների ակումբի անդամ, քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի հետ, առիթ դարձավ, որպեսզի ի հայտ գան նոր խայտառակ դրվագներ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործունեության շուրջ: Բանն այն է, որ ըստ չեխական մամուլի՝ Կառլովի Վարի քաղաքում օրեքով գողերի հավաքը ֆինանսավորած Թաթուլյանը՝ Ռոբսոնը, այդ երկիր է ուղեւորվել դիվանագիտական անձնագրով: Ավելին՝ պարզվում է՝ քրեական աշխարհի այս ներկայացուցիչը տեղաշարժվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տրամադրած 138 D 307 77 RUS համարանիշի ավտոմեքենայով: Այս կապակցությամբ EADaily-ն հրապարակել է Kavkazoved.info-ի հոդվածը Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանի գործունեությունում առաջացած խնդիրների մասին: Ըստ պարբերականի՝ Տողանյանը բախվել է տարբեր կլանների ու քրեական խմբավորումների դիմադրությանը, երբ որոշ կոմերցիոն կառույցներից պահանջել է ազատել Հայաստանի դեսպանատանը պատկանող տարածքները: Կայքի ներկայացմամբ՝ ՀՀ դեսպանը փաստացի զինված դիմադրության է հանդիպել, ինչի արդյունքում ստիպված է եղել ընտանիքին որոշ ժամանակով Եվրոպա ուղարկել: Աղբյուրի փոխանցմամբ՝ բանը հասել է նրան, որ դեսպանատան շենքում անօրինական գործունեություն ծավալողներին հեռացնելու համար օգտագործվել են չեչենական մասնավոր թիկնազորային խմբեր: Տողանյանը մի քանի անգամ ստիպված է եղել գիշերով դեսպանատուն գնալ այդ վարձակալների հետ բանակցությունների համար:    ՀՀ նորանշանակ դեսպանը նաեւ չեղյալ է արել մի շարք քրեական խմբերին տրված դիվանագիտական համարանիշերը: Մասնավորապես վերջին մեկ ամսում մոտ 20 համարանիշեր են չեղյալ արվել: Բայց սա էլ դեռ ամենը չէ: «Կարգի բերելով հյուպատոսական հաստատությունները, որտեղ տարատեսակ գանձումները սովորական երեւույթ էին, պարզվել է, որ մինչեւ վերջերս մի շարք ռուսական քաղաքներում տեղական քրեական խմբավորումների հետ համագործակցությամբ հյուպատոսական ուղեկցման ծառայություններ են գործել»,- ասված է հրապարակման մեջ: Այսքանով սահմանափակելով Մոսկվայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը՝ նկատենք, որ այս հոդվածի հրապարակումից երկու օր է անցել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն քար լռություն է պահպանում: Անշուշտ, չի բացառվում, որ նշված տեղեկատվական աղբյուրը հավաստի չէ, որ դա ընդամենը սեւ քարոզչական հնարք է, սակայն Ռուբեն Թաթուլյանի հետ կապված չեխական մամուլում տեղ գտած արտահոսքերի ֆոնին ներկայացված տեղեկատվությունը առավել քան արժանահավատ է թվում: Բայց եթե անգամ դա այդպես էլ չէ, ՀՀ ԱԳՆ-ն պարզապես պարտավոր է արձագանքել կամ հերքել կայքի ներկայացրած տեղեկատվությունը, կամ էլ պարզաբանել, թե ինչպես է նման իրավիճակ ձեւավորվել ՀՀ համար առանցքային կարեւորություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունում»:  

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0