Գլխավոր էջ | Հայաստան | Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Շարմազանովն ու Հովհաննիսյանը՝ փոխնախագահներ. ՀՀԿ

Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Շարմազանովն ու Հովհաննիսյանը՝ փոխնախագահներ. ՀՀԿ

By
Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Շարմազանովն ու Հովհաննիսյանը՝ փոխնախագահներ. ՀՀԿ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ Արա Բաբլոյանի թեկնածությունն առաջադրել է նախագահ Սերժ Սարգսյանը և կուսակցությունն ընդունել է միաձայն:

Շարմազանովը նաև հայտնեց, որ ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրելու ե արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և իր թեկնածությունները։

ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը։

ՀՀԿ-ն նաև առաջարկելու է այժմ գործող 12 մշտական հանձնաժողովները կրճատել և դարձնել 9-ը։ ՀՀԿ-ն կունենա վեց հանձնաժողով։ Շարմազանովի խոսքով՝ Ֆինանասաբյուջետային հանձնաժողովը կգլխավորի Գագիկ Մինասյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշոտյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը, Ներքին գործերի և պաշտպանության հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0