Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանում առաջիկայում ներդրվելու է բժշկական հաշտարարի համակարգը

Հայաստանում առաջիկայում ներդրվելու է բժշկական հաշտարարի համակարգը

By
Հայաստանում առաջիկայում ներդրվելու է բժշկական հաշտարարի համակարգը

Առողջապահության նախարարությունը առաջիկայում նախատեսում է ֆինանսավորման կառուցվածքային փոփոխություններ: Լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ Հայաստանը բավականին սուղ միջոցներ ունի, եւ այդ սուղ միջոցների մեջ փորձում ենք տրամադրել առավելագույն լավ որակ, բայց իրողությունն այնքան էլ այդպես չէ: Բոլորս գիտենք, որ կա ստվերային շրջանառություն, եւ խնդիր է այդ շրջանառությունը ստվերից հանելը: Այդ ուղղությամբ նախատեսում ենք նախեւառաջ հայտարարել իրական բուժման գինը: Մենք այսօր վերագնահատում ենք գնագոյացման մեթոդները եւ նախատեսում ենք մոտակա ժամանակները հայտարարել, թե ինչ արժե բժշկությունը Հայաստանում՝ նկատի ունենալով եւ պետպատվերը, եւ դրամարկղային մուտքերը, եւ ստվերային շրջանառությունը, նաեւ այն գումարները, որոնք պետք է ծախսվեին եւ բացակայության պատճառով չեն ծախսվում, իսկ բնակչությունը չի բուժվում: Դա կկազմի մեր իդեալական իրական բյուջեն, որին պետք է բոլորս ձգտենք: Առաջին հերթին մենք ունենք խնդիր ավելի արդյունավետ ծախսել մեր առկա միջոցները, պետպատվերի միջոցները եւ հանել ստվերից այն գումարի շրջանառությունը, որն առկա է»,-ասաց նախարարը:

Լեւոն Ալթունյանը նշեց, որ ստվերից հանելու մեթոդները մի քանիսն են: Առաջինը համավճարների համակարգի ներդրումն է:

«Այսօր արդեն կան համավճարներ: Դրանց ներքո դրամարկղների միջոցով վճարվում է տարեկան մոտ 45 մլն դրամ, սակայն այդ գումարը կրկնակի պետք է լինի, այդ իսկ պատճառով առաջիկայում մենք կունենանք համավճարի զարգացած համակարգ: Բացի դրանից` քաղաքացին, իմանալով բժշկական ծառայության արժեքը, կարող է տիրապետել իր ֆինանսներին եւ որոշել՝ արդյոք կարողանում է շարունակել վճարել իր գրպանից, թե կամավոր ապահովագրություն ձեռք բերել»,- ներկայացրեց Լեւոն Ալթունյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում ներդրվելու է բժշկական հաշտարարի համակարգը:

«Բոլորը, երեւի թե, հանդիպել են այն խնդրին, երբ հիվանդի բարեկամ-ծանոթները տարակուսանքների մեջ են լինում՝ արդյոք նա բավարար բուժում է ստացել, թե ոչ, եւ բոլորս, այդ թվում՝ նախարարը մարդկային հումանիտար կարեկցանք է տրամադրել այդ անձնավորությանը, քանի որ չկա մի ինստիտուտ, որը վերջնականապես այդ հարցին կարողանա պատասխան տալ: Այդ իսկ պատճառով ներդնելու ենք մի համակարգ, որը գործում է շուրջ 40 զարգացած երկրներում, որոնց փորձը մենք ակտիվ ուսումնասիրում ենք, աշխատում ենք մի շարք այլ երկրների մասնագետների հետ, որպեսզի այդ ինստիտուտը մեզ մոտ նույնպես կայանա»,- եզրափակեց Առողջապահության նախարարը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0