Գլխավոր էջ | Հայաստան | Միգուցե լավ է, որ այսօր Թուրքիայի հետ սահմանը փակ է

Միգուցե լավ է, որ այսօր Թուրքիայի հետ սահմանը փակ է

By
Միգուցե լավ է, որ այսօր Թուրքիայի հետ սահմանը փակ է

«ժողովուրդը» գրում է.

«Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա սահմանադրական փոփոխությունների հնարավոր ազդեցությանը՝ Ստամբուլում հրատարակվող «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտարարել է, թե միգուցե լավ է եւ բարեբախտություն, որ Հայաստանը եւ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել մինչ այժմ: Ընդամենը երկու օրից, հիշեցնենք, լրանում է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկի 8-րդ տարելիցը: 2009թ. ապրիլի 22-ին հայ հանրությունը մեկեն տեղեկացավ, որ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Շվեյցարիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ ստորագրել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը: Թե ինչ ընթացք ունեցավ այդ գործընթացը, հայտնի է բոլորին, եւ թերեւս Էստուկյանի հանգույն՝ պիտի կրկնենք, որ «միգուցե լավ է եւ բարեբախտություն», որ ֆուտբոլային կոչված այդ տխրահռչակ արկածախնդրությունը հենց նման հանգուցալուծում ունեցավ: Այլապես դժվար է պատկերացնել, թե ինչ մարտահրավերների առջեւ կարող էր կանգնել Հայաստանը, եթե ունենար բաց սահմաններ ներկայիս Թուրքիայի նման մի երկրի հետ, որտեղ ահաբեկչական խմբավորումներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0