Գլխավոր էջ | Հայաստան | Երևան-Ստեփանակերտ չվերթն այդպես էլ իրականություն չի դառնա. «Ժողովուրդ»

Երևան-Ստեփանակերտ չվերթն այդպես էլ իրականություն չի դառնա. «Ժողովուրդ»

By
Երևան-Ստեփանակերտ չվերթն այդպես էլ իրականություն չի դառնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւան-Ստեփանակերտ չվերթը, որի առաջին ուղեւորը լինելու պատրաստակամություն էր հայտնել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, այդպես էլ իրականություն չի դառնա: Պատճառները, բնականաբար, քաղաքական են. սա հետեւանք է ԼՂ խնդրի լուծված չլինելու, ինչի պատճառով Ադրբեջանը սպառնում է օդում ոչնչացնել հայկական ինքնաթիռները:

Մինչդեռ նկատենք, որ դեպի ԼՂՀ չվերթները կարող էին էապես նպաստել Արցախում զբոսաշրջիկների թվի ավելացմանը, քանի որ ցամաքային ճանապարհով դեպի Ստեփանակերտ գնալն, այնուամենայնիվ, ժամանակատար է եւ դժվար:   Թեեւ մյուս կողմից, եթե իրապես գործադիր մարմինը խնդիր է դրել իր առջեւ զարգացնելու զբոսաշրջությունը մեր երկրում, ԼՂՀ գնալու համար կարող է օգտագործել նաեւ Գորիսի, Կապանի կամ Ջերմուկի օդանավակայանները, որտեղից մարդիկ մեքենայով ավելի արագ ու ավելի հեշտ կարող են հասնել Ստեփանակերտ:

Բայց սա էլ, պարզվում է, առանձին խնդիր է. Ջերմուկի եւ Կապանի օդանավակայաններն այնպիսի անմխիթար վիճակում են, որ չեն կարող շահագործվել, իսկ Գորիսի օդանավակայանը ՊՆ ենթակայության տակ է, համարվում է ռազմական նշանակության օբյեկտ, եւ այնտեղով հնարավոր չէ քաղաքացիական չվերթներ իրականացնել: Արդյունքում՝ ստեղծվել է անհարմար իրավիճակ, եւ զբոսաշրջության համար Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը ուղեւորվելը բարդություն է թելադրում: Բայց զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները չեն զլանում կրկնել, թե ամեն ինչ անում են տուրիզմի զարգացման համար»:  

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:    

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0