Գլխավոր էջ | Հայաստան | Անիմաստ պետական կառույցները շարունակում են ՀՀ պետական բյուջեի վրա լուրջ բեռ հանդիսանալ. «Ժողովուրդ»

Անիմաստ պետական կառույցները շարունակում են ՀՀ պետական բյուջեի վրա լուրջ բեռ հանդիսանալ. «Ժողովուրդ»

By
Անիմաստ պետական կառույցները շարունակում են ՀՀ պետական բյուջեի վրա լուրջ բեռ հանդիսանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրել է. «Հայաստանի պետական գերատեսչություններում անիմաստ կառույցները շատ-շատ են, և դրանցից մեկն էլ ներքին աուդիտի վարչությունն է: Այն գործում է «ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով: Իսկ ինչո՞վ են զբաղված նրանք: Համաձայն նշված օրենքի՝ ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարների ենթակայությամբ: Այսինքն` պետական գերատեսչության կառույցի ղեկավարը հանձնարարում է ստուգել իր գերատեսչության աշխատակիցներին կամ ինքն իրեն:

Եվ հասկանում եք, որ դա Հայաստանում գրեթե անհնար է, և աշխատանքի օբյեկտիվությունը, մեղմ ասած, կասկածի տակ է: Չէ՞ որ կարող է ներքին աուդիտի վարչությունն օրինակ նախարարության ֆինանսական փաստաթղթերը ստուգել, կոռուպցիոն դրսևորումներ հայտնաբերել, բայց քանի որ ոլորտի անմիջական պատասխանատուն նախարարն է, հենց նրա հրահանգով էլ ամեն ինչ  ծածկադմբոց արվի և թաքցվի:

 

Այնպես որ, եթե ցանկություն կա օբյեկտիվ աուդիտ անցկացնելու, ապա դա պետք է անեն անկախ մարմինները: Իսկ մինչ այդարձանագրենք, որ ՀՀ պետական գերատեսչություններում աշխատակազմերը շարունակում են ուռճացված մնալ և ՀՀ պետական բյուջեի վրա լուրջ բեռ հանդիսանալ»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0