Գլխավոր էջ | Հայաստան | Առաջին եռամսյակում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 18,2%-ով

Առաջին եռամսյակում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 18,2%-ով

By
Առաջին եռամսյակում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 18,2%-ով

2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստան  ժամանող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18,2%-ով:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը` հավելելով, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 599 հազար 341 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 498 հազար 291-ի դիմաց:

Նրա խոսքերով՝ հիմնական աճն ապահովել է Իրանի շուկան՝ 17,7%, Ռուսաստանի շուկան՝ 7,5%,  առաջին հնգյակը գլխավորում են Չինաստանը, Գերմանիան և Ֆրանսիան՝ ավելի ցածր տոկոսներով:

Անդրադառնալով Ռուսաստանում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանն ու խթանմանը՝  Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ Ռուսաստանում ակտիվ գործընթաց են սկսել: Առաջին միջոցառումը՝ «Հայաստան, իմ յոթերորդ զգայարան» խորագրով, տեղի է ունեցել մարտի 31-ից ապրիլի 1-ը Մոսկվայում:

«Այնտեղ ներկայացրել ենք Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը: Հիմնական նպատակն է եղել Ռուսաստանում ներկայացնել Հայաստանն իր բոլոր կողմերով՝ մշակույթ, արվեստ, խոհանոց»,- ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:

Զարմինե Զեյթունցյանը նշեց նաև, որ երկու-երեք ժամվա ընթացքում ցուցասրահ է այցելել մոտ 3000 այցելու, որտեղ նաև մրցույթ է անցկացվել:  «Բոլոր նրանք, ովքեր կնկարվեին հայկական գովազդային պաստառների առաջ և համապատասխան հեշթեգով կտեղադրեին սոցիալական ցանցերում, հնարավորություն ունեին շահել ուղևորություն դեպի Հայաստան: Ամենաշատ «լայքեր» հավաքողն արդեն հայտնի է, և շուտով նա կայցելի Հայաստան»,- ընդգծեց նա:

Ասուլիսին ներկա EXPO GROUP ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանն էլ հայտնեց, որ ապրիլի 21-23-ն արդեն 4-րդ անգամ Հայաստանում  կանցկացվի «InTourExpo 2017» զբոսաշրջային ցուցահանդեսը, որը միջազգային մասշտաբների չէ, սակայն համապատասխանում է միջազգային չափանիշներին:

 

Այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն  ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Եգիպտոսից,  Չեխոսլովակիայից, Արցախից, ինչպես նաև կլինեն տեղական ընկերություններ:  Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին կմասնակցեն 80-ից ավելի կազմակերպություններ, որոնցից 14-ը արտասահմանյան:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0