Գլխավոր էջ | Հայաստան | Որքան գումար են ծախսել առաջադրված քաղաքական ուժերը ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում

Որքան գումար են ծախսել առաջադրված քաղաքական ուժերը ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում

By
Որքան գումար են ծախսել առաջադրված քաղաքական ուժերը ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներին կատարված դրամական փոխանցումներն ու ծախսերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Բաբիկյանը նախ հիշեցրել է, որ առաջադրումից հետո 7 օրվա ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է օրենքով սահմանված կարգով բանկերում նախընտրական հիմնադրամների հաշիվներ բացեն:

«Բոլոր քաղաքական ուժերը, որոնք առաջադրվել են ընտրություններին մասնակցելու համար, օրենքով սահմանված ժամկետներում բացել են նախընտրական հիմնադրամների հաշիվները»,- ասել է Բաբիկյանը` ներկայացնելով այդ հիմնադրամներին փոխանցված գումարների չափը և կատարված ծախսերը:

«Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 42 միլիոն 417 հազար 140 դրամ,  ծախսվել է 41 միլիոն 663 հազար 109 դրամ, մնացորդը կազմում է 753 հազար 950 դրամ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է  9 միլիոն 488 հազար դրամ, ծախսվել է 9 միլիոն 487 հազար 188 դրամ,  մնացորդը կազմում է 812 դրամ:

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 72 միլիոն 315 հազար դրամ, ծախսվել է 72 հազար 314 դրամ,  մնացորդը կազմում է 974 դրամ:

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է  157 միլիոն 392 հազար 686 դրամ, ծախսվել է 155 միլիոն  209 հազար 690 դրամ,  մնացորդը կազմում է  2 միլիոն 182 հազար 996 դրամ:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է  74 միլիոն 911 հազար 600 դրամ, ծախսվել է 74 միլիոն 718 հազար  463 դրամ,  մնացորդը կազմել է 193 հազար 136 դրամ:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է  9 միլիոն 553 հազար դրամ, ծախսվել է  9 միլիոն 302 հազար 952 դրամ, մնացորդը կազմել է 250 դրամ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է  393 միլիոն 163 հազար 800 դրամ, ծախսվել է 379 միլիոն 974 հազար դրամ, մնացորդը կազմել է 13 միլիոն 189 հազար 728 դրամ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է  88 միլիոն 790 հազար 506 դրամ, ծախսվել է  88 միլիոն 769 հազար 166 դրամ, մնացորդը կազմել է 21 հազար 340 դրամ:

ՀՅԴ-ի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 30 միլիոն 63 հազար 200 դրամ, ծախսվել է 30 միլիոն 62 հազար 895 դրամ, մնացորդը կազմել է  305 դրամ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0