Գլխավոր էջ | Հայաստան | Մենք պացիֆիստ չենք և հասկանում ենք, որ խաղաղության համար պետք է զինվել. Լևոն Զուրաբյան

Մենք պացիֆիստ չենք և հասկանում ենք, որ խաղաղության համար պետք է զինվել. Լևոն Զուրաբյան

By
Մենք պացիֆիստ չենք և հասկանում ենք, որ խաղաղության համար պետք է զինվել. Լևոն Զուրաբյան

«Մենք պացիֆիստ չենք և հասկանում ենք, որ խաղաղության համար պետք է զինվել և ուժեղ լինել։ Շատ լավ գիտենք, որ երբ ձգտում ես խաղաղության, ուժի բաղադրիչը շատ հստակ պետք է լինի»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշիքնի պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանն ի վիճակի է հզոր վնաս և մեծ ավերածությւուններ պատճառտել Ադրբեջանին։

Նրա խոսքով, ստեղծված է մի փխրուն իրավիճակ, որն ամեն րոպես կարող է փոփոխվել։

«Մենք ասում ենք, որ քաղաքական մաքսիմալիզմը շատ վտանգավոր բան է։ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է մտածել հարցը ռազմական ուղով լուծելու մասին։ Մենք ասում ենք՝ եկե՛նք պահպանենք այդ հողը, ոչ թե հանձնենք։ Պետք է ձեռք բերել միջազգային  երաշխիքներով խաղաղության պայմանագիր, որը թույլ կտա, որ աշխարհն ընդունի ԼՂՀ գոյությունը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Լևոն Զուրաբյանը նկատեց՝ 18 տարի է՝ իշխանության գլուխ է ՀՀԿ-ն, և արդեն 3-րդ վարչապետն է գալիս՝ նույն խոստումներով։ Ըստ նրա՝ հարց է ծագում՝ մենք կարո՞ղ ենք միևնույն կուսակցությանը թույլ տալ, որ ժամանակ առ ժամանակ հանդես գա պնդումներով, և երբ դրանք չիրականանան, ավելի հմայիչ ու շնորհալի մարդու «դեմ տա» հասարակությանը, իսկ մարդիկ էլ փորձեն հավատալ նրան։

Խոսելով Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մասին՝ Զուրաբյանը ասաց՝ անկախ նրա քաղաքական հայացքներից՝ այն, ինչ Սարգսյանն արել է, թելադրված է եղել մարդասիրական մոտեցումներով։

«Նրա նկատմամբ իրականացված հետապնդումը ոչնչով չի կարելի արդարացնել։ Նա մեզ վրա թողել է շատ արդարամիտ, սկզբունքային և համարձակ մարդու տպավորություն՝ ընդունակ գնալու մինչև վերջ։ Միգուցե Հաց բերողի հետապնդումների հետևում քաղաքական նպատակներ կային։ Տեղի է  ունեցել հանցագործություն, և մենք պահանջում ենք, որ մեղավորները պատժվեն»,- ընդգծեց բանախոսը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0