Գլխավոր էջ | Հայաստան | ՀՀ տնտեսությունը կանգ է առել 2008 թվականի վրա. Վահագն Խաչատրյան

ՀՀ տնտեսությունը կանգ է առել 2008 թվականի վրա. Վահագն Խաչատրյան

By
ՀՀ տնտեսությունը կանգ է առել 2008 թվականի վրա. Վահագն Խաչատրյան

Հայաստանի տնտեսությունը կանգ է առել 2008 թվականի վրա և այլևս առաջ չի գնում։ Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Վահագն Խաչատրյանը։

«Այն ժամանակ ՀՆԱ-ն 11 միլիարդ 900 միլիոն էր,  այժմ՝ 10.5 միլիարդ։  Իրականում Հայաստանի բուժման դեղատոմսը ներդրումները չեն։ Ստացվում է՝ բժիշկները կամ լավ չեն ուսումնասիրել Հայաստանի հիվանդությունը կամ ուսումնասիրել են և ազնվորեն չեն ասում՝ որն է խնդիրը։ Հայաստանի տնտեսական խնդիրները չեն գտնվում տնտեսական դաշտում, դրանք գտնվում են քաղաքական դաշտում»,- ասաց նա։

Վահագն Խաչատրյանն ընդգծեց՝ Հայաստանում մի վիճակ է ստեղծվել, որը հարուստներին հնարավորություն է տվել ավելի հարստանալ, աղքատներին՝ ավելի աղքատանալ։ Եվ որքան էլ վարչապետը փորձում է մարդկանց ոգևորել, նրանք չեն ոգևորվում։ Նա նշեց, որ Կանգրես-ՀԺԿ դաշինքն էլ կարող է հասարակությանը խոստուներ տալ, սակայն չի ուզում խաբեությամբ զբաղվել։ 

Բանախոսը համոզմունք հայտնեց,  որ երկրում առկա իրավիճակը փոխելու համար նախ պետք է սկսել կառավարման համակարգը փոխելուց։

«Երկրում ամեն բան պետք է 180 աստիճանով փոխվի՝ ընտրական, քաղաքական, սոցիալական, տնտեսական բնագավառներում։ Պետք է փոխել համակարգը։ Անապահով խավին մենք պետք է հնարավորություն տանք կարճ ժամանակում գոնե նվազագույն կենսաապահովման պայմանները բարելավել»,- ամփոփեց տնտեսագետը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0