Գլխավոր էջ | Հայաստան | Կոմիտե. Ցուցահանդեսում հայկական տաղավարի բացակայությունը կազմակերպիչների քաղաքականացված լինելու պատճառով է

Կոմիտե. Ցուցահանդեսում հայկական տաղավարի բացակայությունը կազմակերպիչների քաղաքականացված լինելու պատճառով է

By
Կոմիտե. Ցուցահանդեսում հայկական տաղավարի բացակայությունը կազմակերպիչների քաղաքականացված լինելու պատճառով է

Մոսկվայում կայացած MITT 24-րդ միջազգային  ցուցահանդեսին հայկական  տաղավարի բացակայությունը պայմանավորված է  եղել ցուցահանդեսի կազմակերպիչների  քաղաքականացված դիրքորոշմամբ,  որն  արտահայտվել է   Լեռնային Ղարաբաղի  զբոսաշրջային արդյունքի  որևէ  հիշատակություն հայկական տաղավարում չներկայացնելու պահանջով:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի հաղորդմամբ, կոմիտեն  դիմել է ցուցահանդեսի կազմակերպիչներին` վերնայելու միակողմանիորեն  ներկայացվող պայմանները, սակայն ի պատասխան  ստացել  է հայկական տաղավարը  չեղյալ համարելու վերաբերյալ գրություն:

Հայկական կողմին ներկայացվող  պահանջներին  զուգահեռ ադրբեջանական կողմի տաղավարում  և գովազդատեղեկատվական  նյութերում մեծ տեղ է  հատկացվել Լեռնային Ղարաբաղին,  որի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն  կազմակերպիչներից:

Հարցը ներկայացվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

«ԶԼՄ-ներում շրջանառվող  այն տեղեկությունը, թե ցուցահանդեսի բացմանը  ներկա է եղել հայկական պատվիրակությունը  զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորությամբ չի համապատասխանում իրականությանը»,-ասվածէ  հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0