Գլխավոր էջ | Հայաստան | ԱԺ-ում ներկայացնելու եմ ինչպես եզդիների, այնպես էլ վրացիների, հրեաների, հայ ժողովրդի շահերը, ազգությունը կապ չունի. Ռուստամ Մախմուդյան

ԱԺ-ում ներկայացնելու եմ ինչպես եզդիների, այնպես էլ վրացիների, հրեաների, հայ ժողովրդի շահերը, ազգությունը կապ չունի. Ռուստամ Մախմուդյան

By
ԱԺ-ում ներկայացնելու եմ ինչպես եզդիների, այնպես էլ վրացիների, հրեաների, հայ ժողովրդի շահերը, ազգությունը կապ չունի. Ռուստամ Մախմուդյան

Քարոզարշավի շրջանակում մի շարք համայնքներում հանդիպումներ եմ ունեցել եզդի ընտրողների հետ, վաղը հանդիպում-միջոցառում է նախատեսված նաև Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավորի թեկնածու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուստամ Մախմուդյանը։

«Եղել եմ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում, Արագածոտնի մարզի Ալագյազ, Սադունց Ջամշլու և այլ համայնքներում, հանդիպումների ընթացքում ներկայացնում ենք մեր ծրագրերը եզդիական համայնքին վերաբերող առաջնահերթ հարցերի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, քանի որ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դեպքեր, ըստ էության, չկան, խնդիրները նույնն են, ինչ բոլոր բնակիչներինը՝ սոցիալական, կրթական,մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող»,- շեշտեց նա։

Ռուստամ Մախմուդյանը ՀՀ դատավորների թեկնածությունների ցուցակում է ընդգրկված։ Անդրադառնալով հարցին՝ ինչու որոշեց դատավորի փոխարեն պատգամավորի գործունեություն ծավալել, Ռուստամ Մախմուդյանն ընդգծեց, որ առաջին հերթին համայնքի ցանկությամբ է որոշել մասնակցել ընտրություններին։

«Կարծում եմ, որ ես կարող եմ իրենց խնդիրները ներկայացնել խորհրդարանում։ Այո, ես ընդգրկված եմ եղել դատավոր­ների թեկնածուների ցուցակում, բայց, որպես իրավաբան՝ օրինաստեղծ գործունեությունը նույնպես ինձ հոգեհա­րազատ է, բացի քա­ղաքականությունից, ես զբաղվելու եմ նաև մասնագիտական գործունեու­թյամբ՝ ի շահ մեր համայնքի, ՀՀ բնակիչների»,-շեշտեց նա։

Անդրադառնալով հարցին, որ իր թեկնածության մասով եզդիական համայնքում կան դժգոհություններ, մասնավորապես, Մասիսի եզդիների միության նախագահ Քյարամ Սլոյանի հայտարարությանը, թե քուրդ-եզդին իրավունք չունի ներկայացնել խորհրդարանում եզդիական համայնքի շահերը և այս կերպ Հանրապետական կուսակցությունը մի կողմ է դրել եզդիական համայնքի շահերը, Ռուստամ Մախմուդյանը շեշտեց.

«Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ համայնքում չեն կարող բոլորը նույն տեսակետն ունենալ և կողմ լինել մեկ թեկնածուի։ Ինչ վերաբերում դիտարկմանը, թե քուրդ եմ, ոչ թե եզդի, այդ առիթով բազմիցս նշել եմ՝ ես եզդի եմ՝ անգամ փաստարկելով իմ ծննդյան վկայականում կատարված գրառման փաստը։ Խորհրդարանում ներկայացնելու եմ նաև վրացի, հրեա, հայ ժողովրդի շահերը։ Տվյալ  պարագայում ազգությունը կապ չունի, բայց առաջնահերթ է լինելու իմ համայնքի խնդիրների բարձրաձայնումը»,- ընդգծեց նա։

Անի Գևորգյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0