Գլխավոր էջ | Հայաստան | Կրթության ոլորտի կառավարման խորհուրդները պետք է ապակուսակցականացվեն և ապակենտրոնացվեն. Անահիտ Բախշյան

Կրթության ոլորտի կառավարման խորհուրդները պետք է ապակուսակցականացվեն և ապակենտրոնացվեն. Անահիտ Բախշյան

By
Կրթության ոլորտի կառավարման խորհուրդները պետք է ապակուսակցականացվեն և ապակենտրոնացվեն. Անահիտ Բախշյան

Կրթության ոլորտի բոլոր տեսակ կառավարման խորհուրդները՝ ԲՈւՀ-եր, դպրոցներ, պետք է ապակուսակցականացվեն և ապակենտրոնացվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը:

Նա նշեց, որ որպես կրթության ոլորտի մասնագետ՝ քարոզարշավներին քաղաքացիների հետ շփման ժամանակ հիմնականում կրթության ոլորտի բարելավման վրա է շեշտը դնում:

«Այն բանի վրա, որ պետք է ապակուսակցականացվեն բոլոր տեսակ կառավարման խորհուրդները՝ ԲՈւՀ-եր, դպրոցներ: Կառավարման համակարգը պետք է ապակենտրոնացվի հնարավորինս: Դա նշանակում է, որ դպրոցը, ԲՈւՀ-ը կառավարող կառավարման խորհուրդը ինքնուրույն լինի, որպեսզի ստեղծագործական միտքը պահպանվի, պաշտպանվի և զարգանա»,- հայտնեց Բախշյանը:

Նրա խոսքով՝ կրթության ոլորտի ապակենտրոնացման համար 1998-2003 թթ. 15 մլն դոլար արդեն ծախսվել է, բայց այժմ արդյունքը նույնն է:

«Այն ժամանակ մի քիչ ոնց որ ապակենտրոնացրեցին, այսօր կենտրոնացրել են ուղղաձիգ: Վերևից ներքև, ամեն ինչ մի տեղում է, որը ոչ մի տեղ տանող ճանապարհ չէ: Կենտրոնացումը մեռցնում է նախաձեռնությունը, գաղափարը»,- համոզված է նա:

Բախշյանը նշեց նաև, որ քարոզարշավի արդյունքում անհամեմատ «Ազատ դեմոկրատների» ճանաչելիությունը հասարակության մեջ բարձրացել է:

«Ես ոչ միայն հույս ունեմ, այլև համոզված եմ, որ «Ազատ դեմոկրատները» Ազգային ժողովի խմբակցություն են ձևավորելու»,- ասաց նա:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0