Գլխավոր էջ | Հայաստան | Ավարտվեց ՍԴՀԿ հիմնադրման 125 ամյակին նվիրված հանդիսավոր նիստը

Ավարտվեց ՍԴՀԿ հիմնադրման 125 ամյակին նվիրված հանդիսավոր նիստը

By
Ավարտվեց ՍԴՀԿ հիմնադրման 125 ամյակին նվիրված հանդիսավոր նիստը

Կառավարության նիստերի դահլիճում ավարտվեց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 125 ամյակին նվիրված հանդիսավոր նիստը:

Տոնական միջոցառման ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՍԴՀԿ-ին ուղղված շնորհավորական ուղերձը` առանձնացնելով Հայաստանի ազատագրական պաքարում կուսակցության ունեցած ուրույն դերակատարությունը:

Տերունական աղոթքով իր շնորհավորական խոսքն ուղղեց նաև Մեծ Բրիտաիայի հայոց թեմի առաջնորդ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս շնորհավորեց դահլիճում հավաքված և աշխարհասփյուռ հնչակյաններին` ընդգծելով տարիներ առաջ նորանկախ Հայաստանի դիվանագիտական առաջին գործառույթներն իրականացնելիս ավանդական հայկական կուսակցությունների ունեցած մեծ դերակատարումը. «Մեր գոյության գրավականը միասնության մեջ է և արտաքին թշնամու կողմից ռազմական սպառնալիքի ներքո մեր պառակտվածությունն անթուլատրելի է և կործանարար»:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ներկայացնելով կուսակցության անցած 125 տարիների ձեռքբերումներն ու տված կորուստները, խոսեց նաև երկրում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Աճեմյանը հայտնեց, որ հնչակյան կուսակցությունը առայժմ զերծ կմնա որևէ թեկնածուին սատարելու մասին հայտարարություն անելուց, միաժամանակ իր հարգանքները հայտնեց ՀՀ վառավարությանն` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:

Շնորհավորական խոսքով նաև հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ինչպես նաև Սիրիայի հյուսիսիային շրջանի վարիչ մարմնի անդամ, Երևանում Կիկիկյան բարեսիրական միության անդամ Հարություն Բալաբանյանը, Լիբանանի ՍԴՀԿ վարիչ մարմնի ատենապետ Ալեք Քյոշքերյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանը:

Նիստի վերջում ցուցադրվեց կուսակցության անցած 125 տարիների մասին ամփոփ պատմող ֆիլմը, որը որպես նվեր մատուցվեց HayNews.am կայքի կողմից:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0