Գլխավոր էջ | Հայաստան | Նոր աղանդավորական կազմակերպություն է ստեղծվել, որտեղ ներգրավված են նաեւ երգիչ- երգչուհիները. Քահանա

Նոր աղանդավորական կազմակերպություն է ստեղծվել, որտեղ ներգրավված են նաեւ երգիչ- երգչուհիները. Քահանա

By
Լուանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am Լուանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

Հայաստանում նոր աղանդավորական կազմակերպություն է ստեղծվել` հանձինս «Կենդանի հավատ ընտանեկան եկեղեցու»: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը: Նրա խոսքով, այս աղանդի սկիզբը նույնպես եվրոպական է:

 

«Ինչքան ես նայեցի համացանցում, ամենուրեք տեսահղումներ  ռուսական եւ ամերիկյան իրենց կազմակերպված քարոզներից եւ բուժումներից: Նման բաներ կիրառում են բոլոր տեսակի աղանդավորները: Մի աղանդավորական շարժում կար, 5 անգամ նույն երիտասարդին տարբեր տեղերում «բուժեց» չքայլելու դեմ: Այդ ամենը ֆիքսվել էր տեսախցիկներով եւ բացահայտվեց նրանց կեղծիքը: Ես վստահ եմ, որ նման կեղծիքների դիմում է ցանկացած կրոնական կազմակերպություն, որոնք ուզում են զանգվածային առումով մարդկանց զգացողությունների վրա ազդել»,- մանրամասնեց Տեր Շմավոնը եւ ավելացրեց, որ ամենացավալին այն է, որ կրոնական կազմակերպությունները որդեգրել են մեկ հստակ քաղաքականություն, որի համաձայն իրենց բոլոր ճիգ ու ջանքը ուղղում են երիտասարդներին, աճող սերունդին, ինչպես նաեւ  նրանց համար կուռք հանդիսացող երգիչ- երգչուհիներին, ժամանակակից արվեստի ներկայացիչների վրա, որոնք կարող են իրենց հետեւից զանգված տանել, ինչը  եւս անուշադրության է մտնվում մեր պատկան մարմինների կողմից:

Տեր Շմավոնը նաեւ ասաց, որ ցանկացած աղանդավորական կազմակերպության գործունեություն իրենից ներկայացնում է նաեւ  ինֆորմացիա հավաքելը, հետախուզումը եւ այն ամենը ինչը կապված է  երկրի հետ: «Մի մոռացեք, թե մենք որտեղ ենք ապրում, ումով ենք շրջապատված, ովքեր են մեր հարեւանները: Ամենակարեւորը, թող ձեզ չթվա, թե որեւէ մի արեւմտյան պետություն չի հետաքրքրվում Հայաստանով: Իրականության մեջ բոլոր հատուկ ծառայությունները շատ լավ էլ հետաքրքրված են Հայաստանով եւ Հայաստանի շրջակայքով»,- ընդգծեց Տեր Շմավոնը եւ ավելացրեց, որ  կրոնական կազմակերպությունները իրեն ճիրաններն են գցում ոչ միայն Երեւանի բնակիչներին, այլեւ մարզերի եւ հատկապես սահմանամեձ մարզերի բնակիչներին: Նրա խոսքով, մենք ունենք խղճի ազատության մասին օրենք, որը թույլատրում է  օրենքի մեջ գործող ցանկացած կրոնական կազմակերպության գրանցում, սակայն չունենք  օրենքներ ոչ քաղաքացիական, ոչ քրեական օրենսգրքում, որի համաձայն հնարավորություն կունենայինք մարդկանց պատժել, եթե խախտում են այդ օրենքը:

«Մարդաորսության ժամանակ բռնեցին մի հոգեւորսությամբ զբաղվող աղանդավորականի, ի՞նչ պետք  է անեն: Տեսեք, առանց գրանցվելու նրանք արդեն գործում են: Իրենք չեն վախենում եւ YouTube-ում ունեն նյութեր, որոնք լուսաբանում են իրենց գործունեությունը եւ այդ ամենը այսօր անպատժելի է: Բարձիթողի վիճակ է եւ ես եւս մեկ անգամ մեր պետության պատկան մարմիններին կոչ եմ անում, որ  նրանք ավելի լուրջ մոտենան այս ամենին: Սա միայն Հայ առաքելական եկեղեցու գործը չէ, որ, կոպիտ ասած, իրենք գրանցեն, գցեն մեր ջանը, մենք էլ փորձենք ստեղծված իրավիճակից դուրս գալ կամ պայքարել նրանց դեմ»,- ասաց  Տեր Շմավոնը եւ ավելացրեց, որ որեւէ աղանդ չունի հայկական ծագում, դրանք ծագել են դրսում եւ ներմուծվել  են մեր երկիր արեւմուտքից:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0