Գլխավոր էջ | Հայաստան | Մարդահամար. Հայաստանի բնակչությունը 10 տարում նվազել է գրեթե 195 հազարով

Մարդահամար. Հայաստանի բնակչությունը 10 տարում նվազել է գրեթե 195 հազարով

By
Մարդահամար. Հայաստանի բնակչությունը 10 տարում նվազել է գրեթե 195 հազարով

Հայաստանի բնակչությունը 10 տարում նվազել է գրեթե 195 հազարով: 2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացրած մարդահամարի տվյալներով`Հայաստանում մշտական բնակվում է 3 018 854 մարդ, նրանցից փաստացի բնակվողների թիվը  2 871 771 մարդ է:

Մինչդեռ, նախորդ մարդահամարի (2001թ.) տվյալներով երկրում մշտական բնակվում էր 3 213 011 մարդ, որոնցից փաստացի բնակվողների թիվը 3 002 594 էր: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 31-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` ներկայացնելով բնակչության վերջին մարդահամարի նախնական արդյունքները: Նա նաեւ նշել է, որ վերջնական տվյալները կներկայացվեն 2013թ.:

Կույումջյանի խոսքով` 2001թ. մարդահամարի համեմատ,  2011թ. մարդահամարի տվյալներով, երկրում փաստացի բնակվողների թիվը նվազել է 130 823-ով, իսկ  մշտական բնակվողներինը` 194 157-ով:

Բնակչության մարդահամարի նախնական արդյունքների համաձայն` մշտական բնակչության 36.7%-ը կազմում են գյուղաբնակները, 63.3%- ը` քաղաքացիները, որոնց ճնշող մեծամասնությունը Երեւանում է բնակվում:

2011թ. ցուցանիշների համեմատ 154 866 մարդով կամ 7.5% -ով նվազել է քաղաքացիների թիվը, իսկ գյուղաբնակներինը  39 291 մարդով կամ 3.4%-ով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0